26 Հոկտեմբեր, Բշ
25/04/2021
«Ես եկի զի զկեանս ունիցին և առաւել եւս ունիցին»։ «Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս. Այսօր հետհարության շրջանի Կարմիր կիրակին է։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է բոլոր սուրբ նահատակներին, որոնց արյամբ ցողվեցին եկեղեցու հիմքերը։ Հավատքի այդ անմնացորդ նվիրյալներին աննահանջ կերպով առաջնորդում
24/04/2021
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը,
24/04/2021
«Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդա նախատինք» (Ավետիս Ահարոնյան): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այս տողերը պատկանում են 19-րդ դարի վերջում Իգդիրում ծնված հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, 1919թ.-ին Հայաստանի առաջին հանրապետության նախագահ Ավետիս Ահարոնյանին: Ես որոշեցի հենց դրանք ընտրել որպես քարոզիս բնաբան, քանի որ կարծում եմ՝ այսօր մեր ազգը հայտնվել է մի այնպիսի վտանգավոր իրավիճակում,
23/04/2021
Հրեա փիլիսոփաներն իրենց աստվածաբանությունը հիմնում էին Աստվածաշնչի ուսուցումների և մարգարեությունների վրա: Սակայն միջին դարերում առաջ եկան հրեա մտածողներ, ովքեր իրենց մտքերը հաստատեցին փիլիսոփայական սկզբունքներով: Նրանք այսպես վարվեցին, որովհետև տեսան, որ մուսուլման աստվածաբաններն իրենց աշխատություններում գործածում են հույն փիլիսոփաների տեսությունները: Այդ ժամանակ մահմեդական մտածողները, հունարեն լեզուն սովորելով, արդեն կարողանում
21/04/2021
«Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5:18),- պատգամում է Սուրբ Գիրքը՝ մատնանշելով քրիստոսնեական կյանքի կարևորագույն առաքինություններից մեկը՝ երախտագիտությունը: Երախտագիտությունը ցավալիորեն քիչ հանդիպող առաքինություն է մարդկանց մեջ, առավել ևս Արարչի և Նրա անթիվ ու մեծագույն բարերարությունների հանդեպ, որ Նա շնորհել ու շնորհում է մարդկանցից յուրաքանչյուրին:
20/04/2021
- Հա՛յր, ինչպե՞ս է ավելի լավ աղոթել՝ բարձրաձա՞յն, շշուկո՞վ, թե՞ մտովի: - Բարձրաձայն աղոթելով շուտ կհոգնես: Ուստի երբեմն շշուկով աղոթիր, երբեմն էլ՝ մտովի: Մտքում աղոթելն ամենալավն է, բայց քանի որ ոչ բոլորը կարող են մշտապես մտովի աղոթել, օգտակար է նախ շշուկով աղոթել՝ որպես նախապատրաստություն: Կարող ես սկսել շշուկով աղոթելուց, ապա շարունակել մտովի, հետո կրկին՝ շշուկով, և ապա նորից՝ մտովի: Այդպես հաջորդաբար արա մինչև որ աղոթքը միայն մտովի արվի,
19/04/2021
9. Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն՝ օրհնե՛լ, զի յա՛յս իսկ կոչեցարուք՝ զի զօրհնութիւնն ժառանգիցէք։ Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ 10. Զի որ կամի զկեանս սիրել, և զաւուրս իւր տեսանել ՚ի բարութեան, լռեցուսցէ՛ զլեզու իւր ՚ի չարութենէ, և զշրթունս իւր ՚ի չխօսելո՛յ զնենգութիւն։ Եվ
18/04/2021
«Եկեղեցին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղության մեջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով, Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք 9:31): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի եկեղեցու հիմնահաստատմանը: Աստծու տունը, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության