26 Հոկտեմբեր, Բշ
17/04/2021
«Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16:17): «Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ. 3:7): «Դուք իբրև կենդանի վեմեր կառուցվում եք որպես հոգևոր տաճար» (Ա Պետրոս 2:5): Մեր Եկեղեցու գեղեցիկ և խորհրդավոր կիրակիներից մեկն է սա: Ընդհանրական քրիստոնեական Եկեղեցու նկարագրի և իսկության մասին ուղղամիտ ու լայնախոհ ըմբռնումով ամենքս հրավիրվում ենք տոնելու և խորհրդածության առարկա դարձնելու այն հաստատության հիմնադրությունն ու բարգավաճումը,
16/04/2021
Սուրբ Գիրքը դարեդար ավետում է Աստծու խոսքը և մարդկանց առ Աստված հաշտության կոչում: Այդ կոչին բազմիցս հանդիպում ենք Պողոս առաքյալի նամակներում. «Ահա թե ինչու մենք Քրիստոսի պատգամավորներ ենք, այնպես որ մեր միջոցով կարծես Աստված Ինքն է խոսում ձեզ հետ, և աղաչում ենք ձեզ հանուն Քրիստոսի. հաշտվեցե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթ. 5:20): Զարմանք և հիացմունք է պատճառում սուրբգրային այս խոսքը. Աստված Ինքն է խնդրում, որ մարդիկ հաշտվեն Իր հետ, այնինչ նախ
14/04/2021
Դավանանքի և վարդապետության սահմանումներն ու դրանց տարբերությունները մատչելիորեն բացատրում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Դավանանքը վերաբերում է հավատքին և կրոնին, իսկ վարդապետությունը` աստվածաբանությանը: Դավանանքը ուսուցանում է Եկեղեցին, իսկ վարդապետությունն ուսուցանում են աստվածաբանական դպրոցները: Դավանությունը Եկեղեցու հեղինակությամբ զորացած ճշմարտություն է, վարդապետությունը դպրոցների հեղինակությամբ հաստատված կետ: Եկեղեցին
13/04/2021
- Հա՛յր, սիրտն ինչպե՞ս է մաքրվում: - Խոնարհությամբ, անչարությամբ, անձնազոհությամբ, անշահախնդրությամբ, մտքերը խոստովանելով, սխրագործությամբ, աղոթքով և կարևորը՝ «Հիսուսի աղոթք»-ով է սիրտը մաքրվում: Աղոթքը սիրտն ազատում է ամեն տեսակի աղտոտությունից: - Հա՛յր, իսկ սիրտը կարո՞ղ է միայն աղոթքով մաքրվել: - Ոչ, միայն աղոթքով անհնար է մաքրել, եթե միաժամանակ խոնարհություն և համապատասխան սխրագործություն չլինի: Եթե աղոթում ես, սակայն չես ջանում
12/04/2021
5. Քանզի ա՛յսպէս երբեմն և կանայք որ յուսացեալ էին յԱստուած, զարդարէին զանձինս հնազանդե՛լ իւրեանց արանց։ Մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծո վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց: 6. Որ֊պէս և Սարրայ՝ զի հնազա՛նդ էր Աբրահամու. և տէ՛ր իւր կոչէր զնա. որոյ եղերուքն դուք որդի՛ք. բարեգո՛րծք էին, և ո՛չ կասկածէին՝ և ո՛չ ՚ի միոջէ ինչ երկիւղէ։ Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում,
11/04/2021
«Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց՝ առաջին պտուղն ննջեցելոց»։ «Մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթացիներ 15։20)։ Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այսօր Կրկնազատիկ է։ Մենք՝ քրիստոնյաներս, տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը և միմյանց ավետում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Այս ուրախությունը ձևական և շինծու լինել չի կարող։ Հարության ավետիսն արտաբերողը
10/04/2021
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սբ. Զատկի տոնին նախորդում է ապաշխարության շրջանը՝ Մեծ պահքը իր յոթ կիրակիներով: Քրիստոնյան, անցնելով յոթ կիրակիների այդ շղթան, նախապատրաստվում է տոների տոնին՝ Սուրբ Զատկին: Իսկ Սբ. Զատկից հետո քրիստոնյայի ուղին շարունակվելու է նորից յոթ կիրակիների մի այլ շղթայով, որ հայտնի են «Հինանց օրեր», «Հինունք» կամ «Գունագեղ կիրակիներ» անվանումներով: Այդ ժամանակահատվածը տևում է 50
09/04/2021
Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձին բնորոշ կերպով: Քրիստոնյան, որ փրկագնվել է Աստծու Որդու արյամբ,