27 Օգոստոս, Եշ
09/05/2021
«Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15:7): Ի Տեր Հիսուս Քրիստոս միավորված սիրելի հավատացյալներ. Տերունական այս խոսքերը պատասխանն էին փարիսեցիների և օրենսգետների այն տրտունջի, թե՝ ինչո՞ւ է նա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ: Ղուկասի ավետարանում գրի առնված ամբողջական պատասխանն իր մեջ կորստի և ապա վերագտնելու
08/05/2021
Քաջությունը նախ և առաջ ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ուժի արտահայտություն է, որն անհրաժեշտ է մեղքի դեմ պայքարի, բարու մեջ կատարելագործվելու համար: Օգոստինոս Երանելին քաջությունը զուր չի համարել առաքինություն: Նա գրում է, որ քաջությունը սեր է՝ պատրաստ հանուն Աստծո ամեն ինչի համբերելու: Եկեղեցու հայրերը երկու տիպի քաջություն են տարբերակում՝ քաջություն պատերազմական սխրանքներում և քաջություն առօրյա ջանքերում, այսինքն՝ այլ մարդկանց հետ
07/05/2021
- Հա՛յր, մարդ կարո՞ղ է մշտապես շշուկով աղոթել: - Կարող է արտաքին սովորույթ ունենալ և ռիթմիկ աղոթել, ինչպես ժամացույցի սլաքներն են շարժվում՝ թիկ-թակ, իսկ միտքն այդ ընթացքում Աստծու մոտ չլինի: - Իսկ դրանից օգուտ կա՞: - Եթե մարդ մի փոքր խոնարհություն ունի և հասկանում է, որ իր միտքը Աստծու մոտ չէ, և որ աղոթքը մեքենայաբար է անում, այնժամ մի փոքր օգուտ կա: Սակայն եթե կարծում է, որ աղոթելով հոգևորապես աճել է, ապա վնասվում է: - Հա՛յր, իսկ եթե մարդ
06/05/2021
Մարդու մասին շատ հետաքրքիր մտքեր ունի Սուրբ Գրիգոր Նյուսացին: Եկեղեցական Հայրն ասում է, որ ի տարբերություն կենդանիների` մարդը չունի բնական զենքեր` կոտոշ, պաշտպանող մազեր, արագություն, ճիրաններ, և կարծես թե խղճալի է իր այս մերկությամբ: Բայց եթե մարդն այդ բնական զենքերն ունենար, ապա կարիք չէր զգա մյուս արարածների, մինչդեռ հիմա իշխում է նրանց: Արագության համար մարդն օգտագործում է ձիուն, մերկությունը ծածկելու համար` ոչխարին, պաշտպանության համար`
05/05/2021
Մարդիկ հաճախ են խոսում հնարավորությունների մասին. հնարավորություններ կրթություն ձեռք բերելու, մասնագիտության մեջ աճելու, ընտանիք կազմելու, մի շարք նպատակներ իրականացնելու համար: Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են հնարավորություններ, որը կարծես մշտական մի ընթացք է: Աշխարհի Արարիչն արարչագործության պսակին՝ մարդուն, դեռևս դրախտից մի շարք հնարավորություններ ընձեռեց: Թեև մարդկության նախածնողները, գայթակղվելով, անտեսեցին այդ հնարավորություններից
04/05/2021
- Հա՛յր, մեզ որևէ բան ասեք ինքնագործուն աղոթքի մասին: - Ինքնագործուն աղոթք ձեռք բերած մարդը չի ջանում աղոթել, այլ աղոթքն ինքն է նրա մեջ հնչում առանց նրա կողմից որևէ ջանք գործադրելու: Անգամ երազում է աղոթում և արթնանալիս էլ աղոթքը շարունակվում է: Դրա համար էլ Սուրբ Գրքի «Երգ երգոց»-ում ասվում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (5:2): Աթոսում մի բանվոր կար, որ շատ էր աշխատում՝ երեքի փոխարեն և այդ պատճառով էլ հայրերը նրան կրկնակի
03/05/2021
15. Պատրա՛ստք իցէք տալ պատասխանի ամենայնի որ խնդրիցէ զբա՛նն՝ որ է վասն յուսոյն ձերոյ։ Պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը: 16. Այլ հեզութեամբ և երկիւղիւ ունիցի՛ք բարս քաղցո՛ւնս. զի որով չարախօսիցեն զձէնջ՝ (մարդիկ) յամօ՛թ լիցին, որք բամբասեն զձեր բարւոք գնացս ՚ի Քրիստոս։ Հեզությամբ և երկյուղածությամբ քաղցրաբարո վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանով, որով չարախոսում են ձեր մասին (մարդիկ), ամոթահար
02/05/2021
«Յիշեա՛ զիս Տէր՝ յորժամ գայցես արքայութեամբ Քով»։ «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս 23։42)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ խաչի երևման տոնը։ 351թ. Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Երուսաղեմի երկնքում երևաց խաչի նշանը։ Խաչի երևումը ցույց է տալիս խաչի հաղթանակը։ Քրիստոսին խաչողները կարծեցին, թե հաղթեցին Նրան խաչելով, Նրան լռեցրին, ազատվեցին Նրանից։