18 Հունիս, Եշ, Պահք
28/04/2021
- Հա՛յր, ինչի՞ն ավելի շատ ուշադրություն դարձնեմ: - Կենտրոնացիր, հավաքվիր և որտեղ էլ որ գտնվես, մտովի և սրտում աղոթք արա՝ Բարեգութ Աստծու ողորմությունը հայցելով քեզ, բոլոր ողջերի և ննջեցյալների համար: Իսկ երբ աղոթելուց հոգնես, բարձրաձայն «Տեր, ողորմյա» երգիր կամ մեկ ուրիշ շարական: - Հա՛յր, ես սովորաբար միայն եկեղեցում եմ աղոթում: - Երբ վանականը բավարարվում է միայն եկեղեցում աղոթելով, նմանվում է աշխարհականներին, որ եկեղեցի են գնում
27/04/2021
12․ Զի աչք Տեառն ՚ի վերայ արդարոց, և ականջք նորա յաղօթս նոցա. երե՛սք Տեառն ՚ի վերայ չարագործաց։ Որովհետև Տիրոջ աչքը արդարների վրա է, և Նրա ականջները բաց՝ նրանց աղոթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։ 13․ Եւ ո՞ իցէ որ չարչարիցէ զձեզ, եթէ դուք բարւոյն նախանձաւորք լինիցիք։ Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն: 14․ Այլ թէ և չարչարիցիք ևս վասն արդարութեան, երանելի՛ էք. բայց յերկիւղէ նոցա մի՛ երկնչիցիք,
26/04/2021
Ապրիլի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ և Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված «Զորավոր խաչ» անունը կրող խաչքարը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող հերթական խաչքարը կանգնեցվել էր բարսելոնաբնակ Արման Մայիլյանի բարերարությամբ՝ ի հիշատակ Արցախում նահատակված
25/04/2021
«Ես եկի զի զկեանս ունիցին և առաւել եւս ունիցին»։ «Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս. Այսօր հետհարության շրջանի Կարմիր կիրակին է։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է բոլոր սուրբ նահատակներին, որոնց արյամբ ցողվեցին եկեղեցու հիմքերը։ Հավատքի այդ անմնացորդ նվիրյալներին աննահանջ կերպով առաջնորդում
24/04/2021
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը,
24/04/2021
«Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդա նախատինք» (Ավետիս Ահարոնյան): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այս տողերը պատկանում են 19-րդ դարի վերջում Իգդիրում ծնված հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, 1919թ.-ին Հայաստանի առաջին հանրապետության նախագահ Ավետիս Ահարոնյանին: Ես որոշեցի հենց դրանք ընտրել որպես քարոզիս բնաբան, քանի որ կարծում եմ՝ այսօր մեր ազգը հայտնվել է մի այնպիսի վտանգավոր իրավիճակում,
23/04/2021
Հրեա փիլիսոփաներն իրենց աստվածաբանությունը հիմնում էին Աստվածաշնչի ուսուցումների և մարգարեությունների վրա: Սակայն միջին դարերում առաջ եկան հրեա մտածողներ, ովքեր իրենց մտքերը հաստատեցին փիլիսոփայական սկզբունքներով: Նրանք այսպես վարվեցին, որովհետև տեսան, որ մուսուլման աստվածաբաններն իրենց աշխատություններում գործածում են հույն փիլիսոփաների տեսությունները: Այդ ժամանակ մահմեդական մտածողները, հունարեն լեզուն սովորելով, արդեն կարողանում
22/04/2021
«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8)։ «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16)։ Եթե հավատքի բարոյական արժեքը բովանդակվում է «Պիտի սիրե՛ս քո Տեր Աստծուն... և քո ընկերոջը, ինչպես քո անձը» պատվիրանի կատարման մեջ, հավատքի վարդապետությունն էլ ամփոփվում է «Աստված սեր է» խոսքում։ Միայն նա կարող է տեսնել իր կյանքի կերպարանափոխումը,