27 Օգոստոս, Եշ
16/03/2021
Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել
15/03/2021
11. Սի՛րելիք՝ աղաչեմ, իբրև զպանդուխտս և զնժդեհս: Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների: Պետրոս առաքյալը իր իմաստությանն ու երկյուղածությանը վայել եղանակով է ներկայացնում խրատի նախերգանքը և խոսում է՝ ինչպես իր սիրելի որդիների հետ, և նույն կերպ էլ խրատում է նրանց: Արդարև, նրանք որդիներ էին, որոնց առաքյալը «ունեցել» էր վերջիններիս՝ Ավազանի մկրտությամբ, և խրատով ու Քրիստոսի երկյուղով՝ իբրև կաթով, սնուցում էր
14/03/2021
«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այս հարցը Տեր Հիսուս Քրիստոս տալիս է «Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակը պատմելուց անմիջապես հետո: Նախքան առակը շարադրելը, Ղուկաս ավետարանիչը պարզաբանում է առակի իմաստը՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ: Եվ վերջում Քրիստոս այս ասես զգուշացնող հարցադրումն անելով՝ ակնարկում է, որ դժվար թե հավատ գտնի այն չափով, այն
13/03/2021
- Հա՛յր, ես ինձ անզոր եմ զգում դժվարությունների ու փորձությունների առջև: - Չե՞ս աղոթում: Ինչպես վտանգի մեջ հայտնված նավերն են SOS ազդանշան ուղարկում, այնպես էլ դու մշտապես կրկնիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմի՜ր ինձ», և օգնություն կստանաս: Մի անգամ փորձությունն ինձ անդունդն էր նետելու, եթե չաղոթեի. աղոթքն ինձ փրկեց: Երբ Ստոմիոն մենաստանում էի ապրում, մի անգամ երեկոյան դարափի եզրի մի վտանգավոր վայրում գտնվող քարանձավը գնացի:
12/03/2021
Սուրբ Մկրտությամբ յուրաքանչյուր անձ, ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելով, սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչ մկրտությունը գործած մեղքերից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը և դառնում Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար և քրիստոնյա, այսինքն՝ արժանանում է Քրիստոսի անունը կրելու պատվին: Սուրբ Մկրտությամբ քրիստոնյա անունը ստացած ամեն ոք պետք է խորհի՝ իր կյանքը համապատասխանո՞ւմ է այն անվանը, որ ինքը կրում է: Ս. Գևորգ
10/03/2021
«Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ, Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ» (Սաղմ. 50. 9): Մեծ պահքի Արևագալն իր հոգեշունչ երգերով նոր շունչ ու թարմություն է բերում մեր բարեպաշտական զգացումներին: Պարզ ու հոգեպարար բանաստեղծության միջոցով Շնորհալու քաղցրախոս քնարը դեպի աստվածային լույսն է բարձրացնում ամենքիս հոգիները, որոնք ձերբազատվում են երկրավոր ծանրությունից և ստորաքարշ հակումներից: Երանի՜ թե հոգեկան հափշտակության այդ վերամբարձ
08/03/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։ Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին
07/03/2021
«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, հուշում