26 Հոկտեմբեր, Բշ
28/03/2021
«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Մտթ. 21:5): Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Այս տարվա Մեծ Պահքի մեծախորհուրդ ու հոգեպարար շրջանն ահա հասնում է իր լրումին և կանգնած ենք այլևս Սուրբ Հարության սքանչելի տոնի շեմին: Աղոթքով, զղջման անկեղծ արտասուքով ու ապաշխարությամբ շատ թե քիչ սրբված ձեր հոգիներն այսօր առանձնահատուկ սիրով են շտապել եկեղեցի՝ ներկա գտնվելու և դիմավորելու
28/03/2021
Մեծ ու մանուկ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մանկան պարզությամբ և ջինջ ուրախությամբ լեցուն այս օրը՝ Ծաղկազարդի տոնին, սիրով շնորհավորում եմ բոլորիդ և գոհություն հայտնում բարեխնամ Աստծուն բոլոր մանուկների համար, որ աննկարագրելի սիրով ու ջերմությամբ են լցնում մեր՝ մեծերիս կյանքը: Երեխաներն Աստծու պարգևն են, Նրա անչափելի ողորմության դրսևորումն անկախ մեր արժանիքներից: «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛
27/03/2021
Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ինչպես հայտնի է Նոր Կտակարանից Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին (այժմ՝ Էլ - Ազարիե, երբեմն Լազարիոն), Երուսաղեմից ոչ շատ հեռու, Ձիթենյաց լեռան հարավ-արևելյան լանջին: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված այս երեքի հետ, մինչև անգամ Ղազարոսի մահը հուզեց Նրան: Ամեն անգամ Երուսաղեմ գալիս Հիսուս իջևանում էր նրանց տանը: Ղազարոսի և նրա հարության
24/03/2021
Ծաղկազարդը մինչև XIXդ. վերջերը և XXդ. սկզբները հայոց կենցաղում հայտնի էր բազում անուններով՝ Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռատոն, Ծռզարդար, Ծզարդար, Զրիզարդար, Զըրզարդար, Զըռըզարթար, Ծառզարդուօր, Զարդար, Ծառաբեր, Ճորճարդոր, Զարզարտուր, Հըռօխնեք և այլն, որոնց մեջ առավել տարածված էր Ծառզարդար անվանաձևը: Ծաղկազարդին ժամանակին կային ժողովրդական սովորություններ, որոնք ավելի հատկանշական էին դարձնում օրվա տոնախմբությունը: Այս տոնին սովորություն
22/03/2021
- Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ: - Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի: - Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ
21/03/2021
«Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթեոս 24:27): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ կրկին գալու է՝
20/03/2021
«Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի շուտ Ավետարանի առաջընթացին ծառայեց» (Փիլ. 1:12): Առաքելաշավիղ Հայ Եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ, Այսօր Հայ Եկեղեցու պատմության ամենանշանավոր օրերից մեկն է՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և վիրապում բանտարկվելու հիշատակությունը: Օրվա շարականները Աստծու երանելի այրին են նվիրված և նրա գովքն են երգում Երկնակալի գահի առջև. «Եկե՛ք այսօր սրբաբանենք սուրբ հայրապետ
19/03/2021
Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝