18 Հունիս, Եշ, Պահք
19/02/2021
Քրիստոնեական հավատքի դեմ ուղղված ամենատարածված հարցումներից են՝ ո՞ւր է Աստված կամ ո՞վ է Նրան տեսել: Բայց մի՞թե աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ հնարավոր է տեսնել մարմնական աչքերով: Անկասկած, շատ բաներ կան աշխարհում, որ գոյություն ունեն և էականորեն ազդում են մարդկային կյանքի վրա, բայց չեն տեսնվում, դրանք են՝ սերը, հավատարմությունը, հոգու գեղեցկությունը, կարեկցանքը: Թվարկվածը հնարավոր է տեսնել այլ աչքերով՝ հոգու աչքերով, որոնցով մարդ
18/02/2021
«Փո՛ղ հնչեցրեք,- ասում է սաղմոսերգուն,- մեր տոնի բարենշան օրերին» (հմմտ․ Սաղմոս Ձ 4)։ Այս է մարգարեական հրամանը, որ բարձրահունչ երգակցությամբ տոնախմբենք բարենշան այս օրը։ Չէ՞ որ ճանաչեցինք պահքի շնորհները՝ ըստ Եսայի մարգարեի, ով մերժելով հրեական պահքը՝ ճշմարիտ պահեցողությունն է մեզ մատնացույց անում՝ ասելով․ «Հակառակության և կռիվների մեջ ծոմ մի՛ պահեք, այլ քանդե՛ք անիրավության բոլոր կապանքները» (հմմտ. Ես. ԾԸ 4, 6)։ Տերը Ինքը
17/02/2021
Պահքի մասին Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր, որոնք հարյուր հիսունութն են և բաժանվում են օրապահքերի, շաբաթապահքերի և հիսնակաց պահքի: Օրապահքերը` չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, կարգվել է ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և խաչելության, շաբաթապահքերը հիմնականում առաջացել են հիսնակաց պահքերի տրոհումից: Եկեղեցական Հայրերը, տեսնելով, որ աշխարհականների համար դժվար է տարվա մեջ մի քանի անգամ հիսուն օր պահք պահելը, կարգ հաստատեցին,
15/02/2021
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության
14/02/2021
«Դու լուսաւոր առնես զճրագ իմ Տէր, Աստուած իմ լոյս արա ինձ ի խաւարի»։ «Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում» (Սաղմոս 17։29)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը, իսկ վաղվանից կսկսվի Մեծ պահքը։ Այսօր մենք եկել ենք Տիրոջն ընդառաջ։ Այսօր Տյառնընդառաջին լսում ենք ու հասկանում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի
12/02/2021
- Հա՛յր, ժամերգության ժամանակ ես ինձ համար եմ ավելի շատ աղոթում: Նույնիսկ երբ ննջեցյալների համար կարդացվում է 118-րդ սաղմոսը («Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել…»), ես հաճախ շարունակում եմ ինձ համար աղոթել: - Ինչ է, ամեն ինչ միայն քեզ համա՞ր ես ուզում: Ննջեցյալներին հարկավոր է մեր աղոթքը, որովհետև իրենք իրենց համար ոչինչ անել չեն կարող, իսկ մենք կարող ենք: Աթոսում մի քեռի Յանիս էր ապրում: Ուր գնում էր, ասում էր. «Ի՞նչ աշխատանք
11/02/2021
«Նորասքանչ պսակակիր և սրբերի զորագլուխ, Որ հոգուդ զորությամբ արիաբար մարտնչեցիր մահվան դեմ, Ո՜վ դու Վարդան, քաջ նահատակ, Որ վանեցիր թշնամուն և վարդագույն արյամբդ քո պսակեցիր Եկեղեցին» (Շարական)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա քարոզս ուզում եմ մի պատմությամբ սկսել: Մի քաղաքում մի մարդ էր ապրում: Անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքներից այս խեղճը ոչ միայն հիշողությունն էր կորցրել, այլև այնպես էր խեղվել, որ բառացիորեն
09/02/2021
Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ: Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն