16/06/2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը ազգային, պետական ու հասարակական կյանքում, 2019 թվականը հռչակել է որպես ընտանիքի տարի: Ի թիվս եկեղեցական մյուս համայնքների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ևս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, կազմակերպում է ընտանիքին ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ:
16/06/2019
«Պատմեցէք ի հեթանոսս զփառս Նորա, զամենայն ժողովուրդս զսքանչելիս Նորա»: «Հեթանոսների մեջ փա՛ռքը պատմեցեք Նրա, և բոլոր ժողովուրդների մեջ՝ սքանչելագործությունները Նրա» (Սաղմոս 95:3): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Եղիա մարգարեն Սուրբ Գրքում հիշատակվում է իբրև առաքինի, խստահայաց, խստակրոն, արդարամիտ և ճշմարիտ հավատացյալ մարգարե: Եղիա մարգարեն
15/06/2019
Քրիստոսի հետևորդները մշտապես հոգևոր պայքարի մեջ են և այդ պայքարում մենամարտող զինվորի գլխավոր զենքն աղոթքն է: Թշնամիներով շրջապատված զինվորը չի կարող քնել. երանելի Պողոս առաքյալը հորդորում է արթուն լինել և անդադար աղոթել, աղոթել ոչ միայն ինքդ քեզ համար, այլ նաև հավատակից զինվորների համար. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով, և այդ բանի մեջ հսկեցե՛ք կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով» (Եփես. 6:18): Դարեր
15/06/2019
Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է: Սարգիս Պիծակի կողմից նկարազարդած Մատենադարանի № 2627 Աստվածաշունչը բացվում է ամբողջ երկրորդ սյունակը գրավող երկարավուն ուղղանկյան մեջ ամփոփված Ս. Երրորդության, Ադամի և Եվայի, Մովսեսի և Ահարոնի պատկերներով:
14/06/2019
Ժամանակը մեր շուրջն անընդհատ փոխվում է, փոփոխվող աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Պլանները, որ մարդը կառուցում է ապագայի համար, հնարավոր է չիրագործվեն. առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Փոփոխական և անցողիկ աշխարհում կարևոր է, թե մարդն ի՞նչ ժամանակով է ապրում, ո՞րն է իր համար գլխավոր ժամանակը: Իմաստուններից մեկն ասել է, որ մեծ խնդիրներն առաջ են գալիս ժամանակին չարված
13/06/2019
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով: Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ: Այս պոռնիկը հեռավոր
12/06/2019
Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով,
11/06/2019
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն փուլում առնչվում է այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն կապված են թե՛ իր անցած, թե՛ ներկա, թե՛, առավել ևս, գալիք կյանքի հետ։ Այսօրինակ հարցերից մեկն է մարդու երջանկությունը։ Դժվար կլիներ պատկերացնել մեկին, որը չուզենար երջանիկ լինել, վայելել իր երջանկությունը կամ երբևէ միջոցներ և հնարավորություններ չփնտրեր երջանիկ լինելու համար։ Սակայն, թե ի՞նչ է երջանկությունը, ամեն մեկը յուրովի է ընկալում։ Շատերի