27 Հոկտեմբեր, Գշ
03/12/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր, Ասաբի օրհնության սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: Որ ինչպես եղավ Եզեկիայի փրկությունը և Սենեքերիմի կործանումը, նաև Տիրոջ մահվան խորհուրդն ունի: 1. Յայտնի է ի Հրէաստանի Աստուած, և յԻսրայէլ մեծ է անուն նորա: Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է անունը նրա: Հրաշագործություններով և Քրիստոսի խաչով հայտնի դարձավ, թե ով է սասանում արարածներին: Նաև իմանալի Հրեաստանը [Տիրոջը] խոստովանած բոլոր սրբերն են
02/12/2018
«…եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:3, 5): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ղուկասի ավետարանում տեղ գտած Տեր Հիսուս Քրիստոսի այս զգուշացումը երկու անգամ կրկնվում է նույն պարբերության մեջ՝ լսողների ուշադրությունը բևեռելով հենց այդ կետի վրա, սակայն, մինչ դրանց անդրադառնալը, տեսնենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին դրանց և պատճառ հանդիսացան, որպեսզի Տեր Հիսուս ասի այդ խոսքերը: Ավետարանիչը պատմում է,
01/12/2018
«Կացուսցես զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր, յիշեսցի անուն Քո ընդ ամենայն ազգս ազգաց»: «Իշխաններ պիտի կարգես նրանց ողջ երկրի վրա, և Քո անունը պիտի հիշվի սերնդից սերունդ» (Սաղմոս 44:17, 18): Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ առաքյալներ և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը, որոնք նախքան Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ Մեծ թագավորի
30/11/2018
Մեզ հասած ձեռագիր Ավետարաններում պատկերված խորաններն ունեն պատկերագրական ուրույն հորինվածք, որոնք իրենց կառուցվածքի ընդհանուր ուրվագծով հետևում են վաղ քրիստոնեական արվեստի ավանդույթներին: Ինչպես ընդունված է, խորաններն, ըստ իրենց խորհրդաբանական կազմի ու հաջորդականության, ունեն կանոնիկ պատկերներ, որոնք նշանակային գործառույթից զատ կատարում են նաև հորինվածքը կազմավորող և դրանք միմյանց կապող դեր, որոնք են ձկնքաղները, արմավենիները, ձիթենիները,
29/11/2018
60-ականների սկզբին խրուշչովյան հալածանքների ժամանակ Մոսկվայում որոշեցին հակաեկեղեցական ներկայացում բեմադրել: Բեմին գինու մառանի դեկորացիաներ պատրաստեցին: Ըստ սցենարի՝ այդ մառանում բազմաթիվ վանականներ, քահանաներ, անառակ կանայք և արատավոր այլ ժողովուրդ էր հավաքվել: Նրանք խմում էին, անկարգություններ անում և աստվածանարգ երգեր երգում: Բոլորը հռհռում էին և պարում այս ու այն կողմ նետված շշերի մեջ: Դրանք շատ էին, և նույնիսկ դեկորացիաները պսակող
28/11/2018
12. Երանեա՛լ է այր, որ համբերիցէ փորձանաց, զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց Տէր: 13. Մի՛ ոք, որ ի փորձութեան իցէ, ասիցէ՝ թէ յԱստուծոյ փորձիմ, զի Աստուած անփորձ է չարեաց. փորձէ նա՝ և ո՛չ զոք: Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին: Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում»,
27/11/2018
Մեզ շրջապատող իրարանցումների և վազվզուքի մեջ երբեմն դժվար է նկատել այն հրաշալի աշխարհը, որ արարել է Աստված մեզ համար: Երբեմն դժվար է ապրել ներկայով, հիանալ արարչագործությամբ և փառաբանել Արարչին Իր պարգևների համար: Բայց հավատքի շնորհիվ մարդը հնարավորություն է ունենում տեսնելու աստվածայինը, հավատքի շնորհիվ մարդը, մաքրելով իր ֆիզիկական և հոգևոր տեսողությունը, սկսում է աշխարհը տեսնել նոր գույներով և խորությամբ: Փոխվում է նաև նրա վերաբերմունքը
26/11/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անահիտին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի նորաստեղծ ընտանիքներից Դավիթ և Սաիդա