26/12/2017
Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝
25/12/2017
Ավետարանն աշխարհին բերեց նոր հոգևոր արժեքներ՝ հավատ, հույս, սեր, որոնցից մեծագույնը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սերն է (Ա Կորնթ. 13:13): Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս: Իրական սերը մշտատև է, այն երբեք չի սպառվում: Սիրո ուղին է, որ առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական երանելի կյանք: Ավետարանը կոչում է մարդուն սիրո ծառայության: Այդ կոչին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ
24/12/2017
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները,
23/12/2017
Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին արձանագրված է Ավետարաններում: Սակայն հարկ է նշել, որ բոլոր քիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի ծնունդը նշել են հունվարի 6-ին: 4-րդ դարում՝ 336 թվականին, Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Այս փոփոխության էական պատճառներից մեկն այն էր, որ հեթանոսական շրջանից մնացած Արև աստծո տոնակատարությունը
22/12/2017
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, լինելով ավանդապահ և հաստատ մնալով առաքելավանդ կարգին, մինչ օրս Ս. Ծնունդը և Մկրտությունը տոնում է միասին՝ հունվարի 6-ին, մինչ մյուս ազգերը Ս. Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին: Տոնը տևում է ութ օր, առանց պահքի: Սուրբ Ծնունդն առաջին տաղավար տոնն է. Աստված մարդացավ, մարդկանց մեղքերը վերցրեց, չարչարվեց և մահվան դատապարտվեց մեզ համար, որ արժանացնի հավիտենական կյանքի: Մկրտությունը
21/12/2017
Դեկտեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Ձորաբերդ» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական
20/12/2017
Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով: «Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով «Օրանտա» Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող)
18/12/2017
Ոմանք կարծում են, թե Երեմիայի համար է այս սաղմոսն ասվել, մյուսները՝ Դանիելի, մի մասն էլ՝ Բաբելոնի ժողովրդի (քանզի յոթանասուն տարի համբերեցին): Սակայն իրականում, անշուշտ, սա Քրիստոսի շնորհով մեր բնությունը մահվանից և դժոխքից ազատելու մասին է: 1. Համբերելով համբերի Տեառն, և նայեցաւ առիս. և լուաւ աղօթից իմոց: Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը: Արդարներն այստեղ և դժոխքում Տիրոջն էին հուսացել, մինչև որ նա գթությամբ