21 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
22/12/2017
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, լինելով ավանդապահ և հաստատ մնալով առաքելավանդ կարգին, մինչ օրս Ս. Ծնունդը և Մկրտությունը տոնում է միասին՝ հունվարի 6-ին, մինչ մյուս ազգերը Ս. Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին: Տոնը տևում է ութ օր, առանց պահքի: Սուրբ Ծնունդն առաջին տաղավար տոնն է. Աստված մարդացավ, մարդկանց մեղքերը վերցրեց, չարչարվեց և մահվան դատապարտվեց մեզ համար, որ արժանացնի հավիտենական կյանքի: Մկրտությունը
21/12/2017
Դեկտեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Ձորաբերդ» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական
20/12/2017
Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով: «Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով «Օրանտա» Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող)
18/12/2017
Ոմանք կարծում են, թե Երեմիայի համար է այս սաղմոսն ասվել, մյուսները՝ Դանիելի, մի մասն էլ՝ Բաբելոնի ժողովրդի (քանզի յոթանասուն տարի համբերեցին): Սակայն իրականում, անշուշտ, սա Քրիստոսի շնորհով մեր բնությունը մահվանից և դժոխքից ազատելու մասին է: 1. Համբերելով համբերի Տեառն, և նայեցաւ առիս. և լուաւ աղօթից իմոց: Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը: Արդարներն այստեղ և դժոխքում Տիրոջն էին հուսացել, մինչև որ նա գթությամբ
17/12/2017
Դեկտեմբերի 17-ին, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախատոնական խանդավառություն էր: Ազգային երաժշտության ներքո ողջ համայնքը՝ դպիրից մինչև քահանա, տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները, մեծ թե փոքր իրենց մասնակցությունն էին բերել եկեղեցու շրջափակը ամանորյա և Ս. Ծննդյան շունչ հաղորդելու համար: Ս. Ծննդյան ծառը բազմերանգ խաղալիքներով և լույսերով զգեստավորվեց: Հոգևոր ուրախությամբ
16/12/2017
Դարեր ի վեր, այսօր էլ քրիստոնեական եկեղեցին՝ որպես համայնք, ապրում է և գործում: Թեև կան մարդիկ, որ եկեղեցին նույնացնում են հոգևորականության հետ, այնինչ եկեղեցին նաև այն ժողովուրդն է՝ համայնքը, որ, հաճախելով եկեղեցի, մասնակից է դառնում եկեղեցական կյանքին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը քրիստոնեութունը նախ և առաջ եկեղեցական համայնքային կյանք է համարում, ըստ Վեհափառ Հայրապետի՝ եկեղեցին համայնք է և քրիստոնեական հավատքը համայնքային
15/12/2017
Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները, խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ
15/12/2017
- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց: - Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը: -