16/12/2018
«Երանի իցէ ծառայիցն այնոցիկ, զորս եկեալ տէրն գտցէ արթունս»: «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա» (Ղուկաս 12:37): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Տարեվերջյան այս օրերին յուրաքանչյուրն իր համար ամփոփում է իր անցած տարին: Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումներից Եսայու մարգարեության մեջ պատմվող Եզեկիա թագավորի պատմությունը անչափ հուսադրում է մեզ: Եզեկիան իմացավ, որ իր կյանքն ավարտին է մոտեցել, լաց եղավ,
15/12/2018
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրված սրբերից է: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Նա մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից
14/12/2018
«Չորեքկերպյան աթոռ» հորինվածքում գահանիստ Քրիստոս շրջապատված է Եզեկիելի տեսիլքի (Եզեկիել 1:1-28) անիվներով և «կենդանի արարածներով», որոնցից յուրաքանչյուրն ունի չորս գլուխ՝ մարդու, առյուծի, եզան և արծվի: «Չորեքկերպյան աթոռ» մանրանկարը հանդիպում է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից մեկի՝ մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու գրեթե բոլոր Ավետարաններում, այն տարբերությամբ,
13/12/2018
16.Մի՛ խաբիք եղբա՛րք իմ սիրելիք: Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք: Ասաց, թե երանելի են նրանք, ովքեր փորձություններին համբերում են և նրանում ընտիր գտնվում և փոխարենը խոստացավ պսակը: Եվ բամբասանքից ազատեց Աստծո դատաստանը՝ ասելով. Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Նաև ցույց տվեց մարմնավոր փորձությունների պատճառը, որ ցանկությունից են ծնվում, իսկ ցանկությունը՝ մեղք է առաջացնում, մեղքն էլ՝ մահ: Այնուհետև զգուշացնում է, որ
12/12/2018
Ձեզ ենք ներկայացնում մեր Եկեղեցու մեծ դեմքերից Շնորհք Պատրիարք Գալուստյանի մտորումները ճգնավորության և վանականության վերաբերյալ: Արդի ժամանակների մեջ, երբ աշխարհայնությունը և բարքերի թուլությունը տիրապետող են դարձել ամենուրեք, մարդիկ արհամարհանքով են նայում ճգնավորությանը կամ հիշում այն: Բայց պետք է գիտենալ, որ սա իր ժամանակի ամենից տրամաբանական հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենցաղային վիճակը: Սա հաստատելու
11/12/2018
Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել:
10/12/2018
Այսուհետև՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: Իդիթոմն ու Դավիթը [երաժշտության] հեղինակ են, իսկ Ասափը գրիչն է, որ խոսում է ի դեմս գերու և ցույց է տալիս բնության կրած չարչարանքները: 1. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով ես առ Աստուած, և նայեցաւ առ իս: Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, և նա նայեց ինձ: Իմ իսկ սեփական ձայնով և նրա մտքով, սակայն նա նայեց ինձ և ազատեց: 2. Յաւուր նեղութեան իմոյ զԱստուծ խնդրեցի ձեռօք իմովք. ի գիշերի
09/12/2018
«Օրհնեալ ես Դու ի կանայս եւ Օրհնեալ է պտուղ յորովայնի քո» «Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և Օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42) Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսպիսի ջերմ խոսքերով դիմավորեց Եղիսաբեթը` Հովհաննես Մկրտչի մայրը, Սուրբ Աստվածածնին` Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մորը: Ինչպես յուրաքանչյուր ծառ Իր պտղից է ճանաչվում, յուրաքանչյուր գրող իր գրած գրքից, նկարիչն իր կտավներով, երաժիշտն իր երաժշտությամբ,