21 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
14/12/2017
«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Օրվա բանախոսը՝ ԵՊՀ
13/12/2017
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում
11/12/2017
Ի կատարած. oրհնություն Իդիթոմին, սաղմոս Դավթի: Իդիթոմը Դավթի սաղմոսներին եղանակ էր դնում: Ոմանք ասում են, թե այս սաղմոսը Դավթին են տվել, մյուսներն էլ նրան են վերագրում՝ ի օգուտ նրա և որպես խրատ, քանզի հեշտ է ցասման մեջ ընկնելը: Ոմանք էլ ասում են, թե երբ Դավիթն այլափոխեց իրեն փղշտացիների դիմաց, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ասացի՝ թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի՛ մեղայց լեզուաւ իմով: Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»: Քանզի
08/12/2017
Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես,
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց աստվածաբան Շահանե Հարությունյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արաքսյան իր երկու որդիների՝ Ռաֆայելի (13 տ.) և Մհերի (9 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: Ամուսնալուծվելուց հետո վեց
07/12/2017
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել
06/12/2017
Մարդուն շնորհված աստվածային մեծագուն պարգևներից է ազատությունը, և մարդն ազատ է ապրելու այնպես, ինչպես կցանկանա: «Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատ. 5:13): Աստվածապարգև ազատությունն աստվածահաճո կերպով գործածելու լավագույն ուղին, ըստ Պողոս առաքյալի, սիրո ուղին է: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մերձավորին անկեղծ