27 Հոկտեմբեր, Գշ
26/11/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգության սաղմոսը. երգ Ասորեստանի մասին: Սաղմոսն Աստծո դատաստանների և գերության մեջ գտնվողի մասին է, նաև վարդապետություն է առաքյալների և աշխարհի վերջին օրերի մասին, ինչպես որ ասում է. 1. Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք և կարդացուք զանուն սուրբ քո: Գոհություն մատուցենք քեզ, Աստվա՛ծ, գոհություն մատուցենք և կանչենք քո անունը: Նախ՝ խոստովանենք հանցանքներս, ապա նոր քո անունը կանչենք,
25/11/2018
Սիրելի և հարազատ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր մեր Եկեղեցու Հայրերը Հիսնակաց այս առաջին կիրակիին որպես ավետարանական ընթերցում Ս. Պատարագի ընտրել են Ղուկասու Ավետարանի անմիտ հարուստի առակը, որում ասվում է. Մի մարդ, որ հողեր ուներ, ցանում է, բերք է հավաքում և բերքը այնքան շատ է լինում տարեցտարի, որ նա մտածում է, ինչպես ավելի մեծացնեմ ունեցվածքս, ինչպես կալվածքներս ավելի մեծացնեմ, ինչպես դրամս բազմապատկեմ: Ավետարանիչը սակայն այս մարդուն
24/11/2018
Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման: Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին
24/11/2018
Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի սկզբնական հակառակության մեջ երևում է այն ժամանակվա պետության և քրիստոնյաների միջև հարաբերությունները. քրիստոնյաներին հալածում էին և ահավոր չարչարանքների մատնում: Սակայն քրիստոնյա դառնալուց հետո Տրդատը նպաստեց Եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը` Գրիգոր Լուսավորչի հետ միասին դառնալով պետության և Եկեղեցու արդյունավոր համագործակցության վառ խորհրդանիշ: Մեր Սուրբ Եկեղեցին միշտ բարի հարաբերություններ
23/11/2018
Առանց բարի գործի, առանց մերձավորի հանդեպ սիրո ունայն է ամեն ինչ: Բազումողորմ Աստված ցանկանում է, որ Իր պատկերն ու նմանություն կրողներն իրենց մերձավորի հանդեպ լինեն ողորմած, համբերատար և անհիշաչար: Տիրոջ կամքի իրագործմանն են ուղղված այն բոլոր սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն սատարելու և աջակցելու կարիքի մեջ հայտնված անձանց: Նոյեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային
23/11/2018
- Հա՛յր, այդ ինչի՞ց է, որ որոշ շրջաններում ու գյուղերում բարի մարդիկ են ծնվում: - Նրանից, որ նախկինում էլ այնտեղ ապրող մարդիկ բարի էին: Նրանք բարի ժառանգներ են թողել իրենցից հետո, և այժմ բարի ավանդությունը շարունակվում է: Իսկ դու երևի կարծում էիր, որ այնտեղ ուղղակի հո՞ղն է այդքան բերրի բարի մարդկանց համար: Ոչ, հարցը հողի մեջ չէ: Եթե ինչ-որ տեղ ավանդություն կա՝ բարի կամ չար, ապա այն շարունակվում է: Էպիրոսում, ալբանական սահմանի մոտ, մի գյուղ
22/11/2018
Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն): Առաջինների թվին են պատկանում հաճախակի հանդիպող առյուծները, օձերը, որոնք երբեմն պատկերված են հերալդիկ դիրքերով: Կարելի է ճանաչել նաև որոշ թռչուններ՝ սիրամարգեր, աքաղաղներ, թութակներ, արագիլներ, կաքավներ,
21/11/2018
Նոյեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Արևիկին (28 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված տաք հագուստ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արևիկն իր սկեսուրի և երկու զավակների՝ Գագիկի (7 տ.) ու Ալվարդի (5 տ.) հետ բնակվում է Էջմիածին ք. Արագածի զանգվածի Զվարթնոց 13/28 հասցեում: Ընտանիքը դժվար կացության