10/06/2025
Ոմանք այս դարը կը կոչեն «կրօնի դար» իսկ ուրիշներ՝ «գիտութեան դար»։ Երկու որակումներն ալ ճիշդ են։ Ընդվզեցուցիչը սակայն այն է, որ կարգ մը «գիտուն» մարդիկ, իրենց գիտուն ըլլալը փաստելու համար կ՚անգիտանան Ամենագէտին ներկայութիւնը։ Պէ՞տք է անտեսել Անհասանելիին, Ամենահասին, Արագահասին եւ Մշտահասին գոյութիւնը՝ մեր երազներուն հասնելու համար։ Կարելի՞ բան է որ մենք զմեզ արդարացնելու համար՝ արդարութեան Աստուածն ու արդարացնող
09/06/2025
«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մատթ. 5:41-42): Մարդուն օգնելու տեսակներն ու կերպերը բազմազան են, սակայն, երբ հարցը վերաբերում է օգնելուն, շատ մարդիկ այն տեսնում են միայն նյութական, դրամական աջակցություն մեջ և առաջ քաշում իրենց «աղքատությունը»: Սակայն, անշուշտ,
07/06/2025
Գերաշնորհ Սրբազան Հա՛յր, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասի և հավատավոր համայնքի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության 38-րդ տարեդարձի առթիվ։ Բարձրյալն Աստծու օրհնությամբ Ձերդ Սրբազնության առաջնորդած տիրախնամ թեմն այս բոլոր տարիներին իր հոգենորոգ, ազգանվեր ու եկեղեցասեր առաքելությունն է իրականացնում ի փառս Աստծու և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Աղոթում
06/06/2025
Աստուած «որուն որ ուզէ՝ կ՚ողորմի եւ որուն որ սիրտը կարծրացնել ուզէ՝ կը կարծրացնէ» (Հռ․ 9.18)։ Ոմանք հիմնուելով այս համարին վրայ, կ՚ուսուցանեն որ Աստուած որուն որ փրկել կ՚ուզէ՝ կը կակուղցնէ անոր սիրտը եւ ապաշխարութեան արցունք կը շնորհէ անոր, իսկ որուն որ կորսնցնել կ՚ուզէ՝ կը կարծրացնէ անոր սիրտը։ Նման բացատրութիւն մը հեռո՛ւ է ճշմարիտ ըլլալէ։ Պօղոս եւ Պետրոս կ՚ուսուցանեն որ Աստուած քաղցրութիւն եւ համբերատարութիւն կը ցուցաբերէ մեր
05/06/2025
Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր մանկավարժ, կենսաբան, մանկագիր և թարգմանիչ Հասմիկ Ափոյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու
05/06/2025
Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16): Ժամանակի գաղտնիքը մեզ է բացահայտում եկեղեցին, և այդ գաղտնիքը շատ պարզ է. Աստված ստեղծել է ժամանակը՝ որպես հավիտենության նախապատրաստություն:
04/06/2025
Եթէ երբեք կը կարծենք որ մեր սէրն է որ արտայայտած կ՚ըլլաք մեր զաւակներուն նկատմամբ տալով անոնց ինչ որ կ՚ուզեն ու կը փափաքին, ասիկա զանոնք սիրել չեղաւ, այլ զանոնք կործանել։ Ծնողներ իրենց զաւակներուն պէտք չէ տան ու արտօնեն ինչ որ անոնք կ՚ուզեն ու կը սիրեն, այլ պէտք է տան ու արտօնեն միայն այն՝ ինչ որ օգտակար է անոնց։ Պօղոս առաքեալ այս ուղղութեամբ կ՚ըսէ. «Ամէն ինչ արտօնուած է ինծի, բայց ամէն ինչ օգտակար չէ…» (Ա.Կր․ 10.23 Հմմտ 6.12)։ Կեանքի
03/06/2025
Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում