27 Հոկտեմբեր, Գշ
24/09/2018
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի
24/09/2018
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը,
24/09/2018
Այսուհետև՝ Դավթի օրհնության սաղմոս: Մարգարեանում է հեթանոսությունից դարձի գալու և Տիրոջից փրկություն գտնելու մասին, ինչպես որ եղավ ամբողջ աշխարհի համար: Երբ սպանվեց Աբիսողոմը, Դավիթը Հորդանան վերադարձավ, և նրա մոտ եկան նրանք, ովքեր իր որդու հետ էին եղել, և թողություն տվեց նրանց, և ցույց տալով Տիրոջ անհիշաչարությունը մեր հանդեպ, ասաց այս [սաղմոսը], նաև ի դեմս առաքյալների: 1. Աստուած, ողորմեա՛ մեզ և օրհնեա՛ զմեզ. երեւեցո՛ զերեսս քո ի մեզ,
23/09/2018
Սիրելի հավատացյալներ. Այսօրվան Ավետարանական ընթերցումը կխոսի ամուսնության մասին (Մարկոս Ժ 1-12): Կարգ մը մարդիկ կու գան Հիսուսին և կհարցնեն ամուսնության և ամուսնալուծության մասին: Խնդիր մը, որ միշտ օրակարգի վրա է և երբեք չէ հինցած: Մարդու արարչութենեն ի վեր, Եդեմի հաճելի դրախտեն ի վեր, մարդուն հիմնական խնդիրը միշտ եղել է ամուսնությունը, և մենք էլ այսօր մի քիչ պիտի խոսինք այս խորհրդավոր և շատ հաճախ առեղծվածային հարաբերության վրա: Երբ Տեր
22/09/2018
Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Սուրբ Պատարագին: Եկեղեցում ուխտավորներին ողջունեց հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը
21/09/2018
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և ծիսակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը եկեղեցում ծառայող դպիրների հետ ուխտագնացության մեկնեցին Աշտարակի Ս. Սարգիս եկեղեցի: Սրբավայրը, որի դռան առջև ուխտավորները Գիշերային և Առավոտյան ժամերգությունների մասնակցեցին, կառուցվել է 19-րդ դարում, հին եկեղեցու տեղում: Դպիրները, քահանաների գլխավորությամբ,
21/09/2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր
20/09/2018
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա գտնվեց Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին: «Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Վարչապետ, Մեծարգո