20 Հունիս, Շբ
25/08/2018
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին շարունակում է իրագործել իր սոցիալական ծրագրերը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 25-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-5 թաղ. 31 հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Տնակը, որտեղ բնակվում է բազմանդամ ընտանիքը, բաղկացած է մեկ սենյակից և զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից:
25/08/2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի
25/08/2018
Թովմաս առաքյալը Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է: Նա Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ Նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Երբ առաքյալները հավաքված էին վերնատանը, Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս, ձեռքդ բեր ու մխիր կողիս մեջ, և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»:
24/08/2018
Օգոստոսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-6 թաղ. 14-ի առաջին հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Բազմաթիվ դժվարություններ տեսած, բայց լավատեսությամբ լեցուն տիկին Ռիման (73 տ.) պատմեց, որ տասներեք տարի է, ինչ ինքն իր տղայի, հարսի և չորս թոռների հետ բնակվում է ինը մետրանոց տնակում, որի տանիքը վերանորոգման կարիք ունի: «Բնակարանի հարցով շատ անգամներ եմ դիմել պետությանը,
24/08/2018
«Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները» (Մատթ. 5:11-12): Այս վերջին երանին բացահայտում է քրիստոնյայի հավատքի բացահայտման բուն իմաստը: Այն հորդորում է, ոչ միայն համբերել, այլ նաև ցնծալ և ուրախությամբ դիմակայել
23/08/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, օգոստոսի 23-ին այցելեց Նուբարաշենի Դ-1 թաղ. 7-րդ հողակտորում բնակվող Մարտիրոսյան ընտանիքին: Հինգ զավակներով հարուստ երիտասարդ ընտանիքը բնակվում է երկու սենյականոց տնակում, ուր հազիվ երեք մահճակալ և մեկ օրորոց է տեղավորվում: Տնակում տարվա մեծ մասը խոնավ է, քանի որ տանիքը կաթում է: Բազմազավակ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ
23/08/2018
Սուրբ Երեմիա մարգարեն՝ հինկտակարանյան չորս մեծ մարգարեներից մեկը, որդին է Քեղկիա քահանայի: Ծնվել է Ք. ա. 650-ական թթ-ին, ապրել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրան է պատկանում երկու գիրք՝ նրա մարգարեության գիրքը և հինգ գլխից բաղկացած ողբը: Երեմիան մարգարեական ծառայությունն սկսում է երիտասարդ տարիքում և ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տերը նրան մարգարեության է կոչում՝ասելով. «Ես քեզ
22/08/2018
Օգոստոսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-3 թաղ. 7-րդ հողակտորում վարձակալությամբ բնակվող Բաբայան ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը չորս տարի է, ինչ բնակվում է երկու սենյականոց վթարային տնակում, որի տանիքը կաթում է: «Տանիքը նորոգելու ամուսնուս բազմաթիվ փորձերը անարդյունք են անցել, քանի որ այն մի քանի կտորից է բաղկացած: Կաթոցների պատճառով տնակում