27 Հոկտեմբեր, Գշ
20/09/2018
Միշտ կլինեն քահանաներ, որ անմիջապես հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվեն, երբ ընկնեն: Ոմանք ասում են, որ շուտով Եկեղեցին իր հոտը կկորցնի այդ պատճառով: Ուզում եմ հանգստացնել ձեզ: Եթե մարդիկ քահանայի բարեպաշտության համար են եկեղեցի գնում, ապա շատ շուտով կհեռանան: Որովհետև Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների, որպիսիք բնության մեջ գոյություն չունեն
19/09/2018
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը: Երեկոն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Շնորհանդեսին հյուրընկալվել էին հոգևորականներ, մշակույթի գործիչներ: Ներկաները նախ ծանոթացան գրքի հեղինակի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անժելա Խաչատրյանի կենսագրությանը: Երաժշտական կրթություն, հետագայում քիմիկ-տեխնոլոգի, ապա բանասեր-մանկավարժի որակավորումներ
19/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին: Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին: 1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա,
18/09/2018
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Աղոթք ենք հղում առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Թող Ամենազոր Աստված պարգևի քաջառողջություն և արևշատություն, անսասան պահի Ձեր ազգասեր և եկեղեցանվեր ոգին՝ ի բարօրություն Արարատյան Հայրապետական Թեմի և հավատացելոց: Որդիական
18/09/2018
Մարդը փորձում է իր կյանքը հնարավորինս հարմարավետ դարձնել և ապրում է այնպես, կարծես թե երբեք չի բաժանվելու իր սիրելիներից ու մերձավորներից: Երկրային բարիքներին հազար ու մի թելերով կապված մարդը մոռանում է, որ ինքը երկրի վրա «օտար է և պանդուխտ» (Եբր. 11:13): Որոշ քրիստոնյաներ, ինչպես առաքյալները սկզբնական շրջանում, կարծում են, որ Երկնային Արքայությունը և Աստծո փառքը երկրի վրա է հաստատվելու՝ մոռացության մատնելով Տիրոջ հետևյալ խոսքը՝ «Իմ
17/09/2018
«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»: (Յովհաննէս Երզնկացի-Պլուզ) Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երեկ ուրախությամբ նշեցինք Խաչվերացի տոնը՝ հիշելով պարսկական գերությունից Տիրոջ Խաչափայտի ազատագրման և Երուսաղեմ վերադարձի հրաշալի իրադարձությունը, և ինչպես հաստատված է մեր Մայր Եկեղեցու օրացույցում՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է կոչվում, ուստի, այսօր
16/09/2018
Սեպտեմբերի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Վերադարձ» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գրքերի և հոդվածների հեղինակ, ՄԱԿ-ի աշխատակից Յուրա Ուդումյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Վեց
16/09/2018
«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա կորնթացիներ 1:18): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Այս տոնը քրիստոնեական եկեղեցու կողմից հաստատվել է ի պատիվ քրիստոնեական հավատի խորհրդանիշ՝ խաչի պանծացման: Յոթերորդ դարում պարսից զորքերը հարձակվում են Բյուզանդիայի վրա և, մտնելով