10/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի. Երեմիայի, Եզեկիելի և ժողովրդի օրհնությունն է, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից: Այս վերնագիրը թարգմանիչները չեն դրել, այլ ուրիշներն [են ավելացրել], ըստ իրենց մտքի, քանզի Երեմիան չգնաց Բաբելոն և ոչ էլ դուրս եկավ այնտեղից: Ուստի սա ի դեմս այնտեղ գտնվող գերիների է, որ ասում էին, թե ինչո՞ւ օրհնությամբ օրհներգենք Տիրոջը օտար երկրում. նրանք ասում են. 1. Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիովն. և քեզ տացին աղօթք
09/09/2018
«Եփփաթա, որ է՝ բացուի՛ր» (Մարկ. Է 34): Սիրելի հավատացյալ ժողովուրդ, Այս խորհրդավոր բառերն հնչեցին քիչ առաջ Ճաշու Ավետարանի ընթերցման ժամանակ սրբարար այս խորանից, որով մեր Տեր Հիսուս Քրիստոս Գալիլիայի ծովեզրին կատարեց մի հրաշք՝ բժշկելով խուլ ու համր մի մարդու և հաստատեց ավետաբեր մարգարեությունը, թե «Աստված բնավ չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը» (Եզեկ. ԼԳ 11): Սուրբ Մարկոս Ավետարանիչը կրկին
08/09/2018
«Ուրախացիր եկեղեցի դուստր վերինն սիովնի քանզի ծնաւ ի յԱննայէ մաքուր ծնող քոյն փեսայի. բարձր արարէք զնա յաւիտեան»: «Ուրախացիր Եկեղեցի՝ Վերին Սիոնի դուստր, քանզի Աննայից ծնվեց քո փեսայի անարատ ծնողը. նրան հավիտյանս բարձր պահեք»: (Շարակնոց) Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Մենք էլ անսալով օրվա տոնական շարականի հրավերին՝ հավաքվել ենք մեր Երկնավոր Հոր տանը՝ Երկնային Եկեղեցու հետ միասին ուրախությամբ տոնելու Սուրբ Մարիամ
07/09/2018
«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին» - Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին… - Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս
06/09/2018
Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզմա և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Ամուսնու մահից հետո նա ջանադրորեն ծառայել է Աստծուն՝ ապրելով աստվածահաճո կյանքով: Թեոդոտիան այնպիսին էր, ինչպիսին այն այրին, ում գովաբանում է Ս. Պողոս առաքյալը. «Իսկական այրին նա է, ով ոչ ոք չունի, իր հույսը դրել է միայն Աստծո վրա և գիշեր-ցերեկ իր
05/09/2018
Սուրբ Կույսը դեռևս մանուկ հասակից ապրում էր Աստծո տաճարում և իր օրերն անց էր կացնում սրբությամբ և աղոթքներով: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ ողջ տիեզերքը ստեղծող Աստծո մայրը: Հավանաբար շատերի համար զարմանալի կլինի այն փաստը, որ մուսուլմանական կրոնի մեջ ևս ընդգրկված է Սուրբ Մարիամը, և ընդհանրապես մուսուլմանների համար Հիսուսի մայր Մարիամը հանդիսանում է ամենակատարյալ կնոջ կերպարը,
04/09/2018
Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրում Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին կատարած Մարիամի այցելությունը: Երբ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին նրա հղության ավետիսն է տալիս, ասում է նաև. «Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած, որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացիր, որ Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1:36-37): Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է. «Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով
03/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի: Նույն միտքն ու զորությունն ունի [ինչ նախորդ սաղմոսինն էր]: 1. Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ: Աստվա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ: Ի դեմս Դավթի և եկեղեցու, և այն բոլոր սրբերի, որոնք աղոթքով խոսում էին Աստծո հետ: Թշնամու սարսափից փրկի՛ր ինձ, քանզի միայն քեզանից եմ երկյուղում, ինչպես որ դու ասացիր օրենքի և Ավետարանի միջոցով: 2. Ծածկեսցես