27 Հոկտեմբեր, Գշ
26/10/2018
Հոկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (50000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Արաքսյան իր երկու անչափահաս որդիների՝ Ռաֆայելի (15 տ.) և Մհերի (10 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: «Չեմ կարողանում աշխատել, քանի որ բոլոր առաջարկվող աշխատանքները երկարաժամյա են և չեմ կարող տղաներիս
25/10/2018
1.5. Ապա թէ ոք ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստութենէ, խնդրեսցէ յԱստուծոյ, որ տայն ամենայնի առատապէս՝ և ո՛չ նախատէ. և տացի՛ նմա: Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի: Սրանով մատնանշում է մարդկային բնության տկարությունը, նաև խնդրել է հորդորում և Աստծո անսահման գթությունն է ցույց տալիս, որպեսզի, նայելով գայթակղվող և հեշտությամբ վնասվող բնությանը, ոչ ոք չհուսահատվի
24/10/2018
Լինում են պահեր, երբ մարդ ակտիվ ու եռանդուն գործում է, լինում են պահեր, երբ նա դադարում է այդպիսի եռանդուն գործունեությունը, բայց կան անձինք, ովքեր մշտապես, անկախ հանգամանքներից, եռանդով ու խնդությամբ լեցուն գործում, աշխատում են: Վերջիններս նրանք են, որոնք հասել են հոգևոր բարձր գիտակցության և կյանքում հասկացել ու արժևորել են իրենց գործունեության գլխավոր իմաստն ու նպատակը, և նրանց համար խորթ է ծուլությունը, որը համարվում է յոթ մահացու մեղքերից
23/10/2018
Այսուհետև՝ սաղմոս Դավթի, Հոնաղաբի որդիներից և առաջին գերությունից հետո: Եվ ինքն էլ խոստովանում է, թե առաջինի շարունակությունը չէ: Երբ Հովաբը կռվում էր Սավուղի որդի Հեբուսթեի հետ, Դավիթն ասաց այս սաղմոսը, որն ունի գերու, մեր բնության և Քրիստոսի միջոցով փրկագործության խորհուրդը: Հոնաղաբի որդիները ղևտացիներ էին՝ Երեմիայի բարեկամները, և շատ օրինապահ էին, և նրանց օրերին Իսրայելը երեք անգամ գերության մատնվեց, և նրանք ազատվելով՝ աղոթում էին: 1.
22/10/2018
Դարերի հոլովույթում հայի աղոթասեր և որոնող միտքը երբեք չի դադարել ստեղծագործելուց և կառուցելուց: Նա, ով ուխտավորաբար եղել է Արցախ աշխարհում, հաղորդակից է եղել բնական և ձեռակերտ այն արարչագործություններին, հատկապես այն սուրբ վայրերին, որոնք մինչ օրս շարունակում են համարվել հոգևոր զարթոնքի բնօրրան: Հավատքի մեր վկայարաններն անասելի ձգողականություն ունեն, երբ մոտենում ես նրանց, կարծես լեզու են առնում և պատմում հայի անկոտրուն ոգու, նրա հերոսական
21/10/2018
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պայծառակերպության խորհուրդը և տոնի ժողովրդական առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, աստվածաբան Հասմիկ Աբրահամյանը: Բանախոսությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը նախ անդրադարձավ Քրիստոսի պայծառակերպության
21/10/2018
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18, 19): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Եսայու մարգարեության այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ընթերցում է Նազարեթի ժողովարանում և հայտարարում. «Այսօր այս գրվածքները
19/10/2018
«Աստծո գոյությունն ընդունողը պետք է ընդունի նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի, պետության»,- ասել է Հայոց առաջնագույն մեծերի շարքը դասվող Գարեգին Նժդեհը, որի համար մեծ մտահոգություն էր հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Բոլոր ժամանակների հայ ժողովրդի հավերժական սպարապետը՝ Նժդեհը, ասել է, որ լավ հայ լինելու համար, նախ պետք է լավ մարդ լինել, իսկ գերագույն երջանկությանը հասնելու համար՝