20 Հունիս, Շբ
21/08/2018
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստվածային նախախնամությամբ Հայաստանի առաջ ծառացած պատմական մարտահրավերները հաղթահարելու բարդ ժամանակաշրջանում հենց Ձեզ հանձնվեց առաքելահիմն մեր Եկեղեցու հայրապետը լինելու ծանր, բայց և միևնույն ժամանակ՝ քաղցր լուծը: Ձեզ վստահվեց այն «հուժկու ցուպը», որով Դուք պիտի շարունակեիք մեր նախորդ
21/08/2018
Սուրբ Եկեղեցու հավատքի բանաձևի` «Հաւատամքի» մեջ, որն արտասանվում է հատկապես Սուրբ Պատարագի արարողության ընթացքում, նշվում է. «Հաւատամք և ի միմիայն, ընդհանրական և յառաքելական Սուրբ Եկեղեցի (հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցուն): Ընդհանրական բառի փոխարեն երբեմն գործածվում է կաթուղիկե բառը, քանի որ կաթուղիկե, կաթողիկե կամ կաթոլիկ նշանակում է ընդհանրական: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականները դարեր շարունակ
20/08/2018
Այսուհետև՝ Իդիթոմի մասին սաղմոս Դավթի: Իդիթոմը խորանի առաջնորդն էր, և երբ Դավիթը մեղանչեց, իրեն վերցրեց սա [այս սաղմոսը]՝ ասելով հոգուն, թե մի՛ հուսահատվիր: 1. Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն: Միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկությունս: Նկատի ունի նաև մակաբայեցիներին, որ Անտիոքոսի ժամանակ բոլորը հնազանդվեցին նրան: Իսկ Մատաթիան և իր որդիները և [Աստծո խոսքը] հաստատակամ բոլոր կատարողները
19/08/2018
Որքան մարդ արարածն սկսում է ճանաչել Ամենաբարձրյալ Աստուծո գործերն ու ճանապարհները, զորությունն ու սրբությունը, այնքան ավելի մեծ համոզվածությամբ սկսում է կրկնել. «Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» (Եսայի Զ 3): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածորդու և հայ ժողովրդի հանդիպման սրբազան այս վայրում՝ բովանդակ հայության միության նշանակ Մայր Տաճարի կամարների ներքո, քիչ առաջ հանկարծական սարսուռ
18/08/2018
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները
18/08/2018
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո
17/08/2018
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում
16/08/2018
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել,