14 Ապրիլ, Գշ, Հինանց Ժ օր
01/08/2017
Ի կատարած սաղմոս Դավթի Պողոս առաքյալից օրենքի երեք ձև ենք ուսանում. բնական, գրավոր և ավետարանական: Բնականն այն է, որ աներևույթ Աստծուն տեսնում ենք երևելի արարածների միջոցով: Գրավորն այն է, որ հանցանքների պատճառով գրավոր օրենքներ տրվեցին մեզ: Իսկ ավետարանականը, որ Հոգու օրենքներն ազատեցին մեզ մեղքի և մահվան օրենքներից: Երեք բան է բովանդակում այս սաղմոսը. նախ՝ արարածների միջոցով է քարոզում Արարչի մասին, ապա օրենքով է ցույց տալիս, այնուհետև
28/07/2017
Այսուհետև՝ Տիրոջ ծառա Դավթի՝ քաջամարտիկի մասին, ով օրհնության այս խոսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից և ասաց այս սաղմոսը: Դավիթը իր Տիրոջ օրինակով քաջաբար մարտնչեց իր երևելի թշնամիների դեմ և հաղթող դուրս եկավ: Քանզի Աստված շնորհեց նրան այդ հաղթանակը՝ ըստ մարմնի օրինակը լինելու իր Որդու, ոչ միայն խոսքով, այլև գործով, որովհետև չվախեցավ Գողիաթից, իսկ վերջին փղշտացուց, գրված է, թե երկնչեց,
27/07/2017
Նախ և առաջ պետք է Աստծո Արքայությունը փնտրենք: Դա՛ պետք է մեր հոգսը լինի, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մտթ. 6:33, Ղուկ. 12:13): Եթե մարդն ինքն իրեն կորցնում է այս կյանքում, ապա կորցնում է իրեն հատկացված ժամանակը, զուր տեղն է վատնում այն: Եթե չի կորցնում և պատրաստվում է մյուս կյանքին, ապա նրա երկրային կյանքն իմաստ ունի: Եթե մյուս կյանքի մասին մտածես, ապա շատ բան է փոխվում: Իսկ այստեղ հարմար դասավորվելու մասին մտածելով՝ մարդը տանջվում է, ուժասպառ լինում
25/07/2017
Հարցազրույց նկարիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյանի) հետ: Հայոց ոսկեդարյան շրջանի մատենագիր, աստվածաբան և վարդապետ Եղիշեն ասել է. «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»: Ի՞նչ դերակատարություն ունեն Ձեր կյանքում այս «ծնողները»: Անշուշտ, ամենակարևոր և ամենագլխավոր դերակատարությունն ունեն, քանի որ ցանկացած արվեստ, եթե դա իրավունք ունի արվեստ կոչվելու, հիմքում ունի հոգևորը, հավատքը
24/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի. երբ նա փախել էր Սավուղից, ասաց այս Սաղմոսը: 1. Լո՛ւր Տէր արդարութեան. և նայեա՛ ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց՝ զի ոչ շրթամբք նենգաւորօք: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր, նայի՛ր իմ խնդրանքին և լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ: Այս Սաղմոսը գերիների, ինչպես նաև Դանիելի մասին է: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր. իր խնդրանքն արդարություն է կոչում և չի պարծենում իր վարքով: Լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ, որովհետև ասում
18/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի, արձանագիր: Արձանը ոչ միայն քարե արձանն է, որ գերեզմանի վրա են դնում, այլ, որ գրում կամ արձանագրում են պատերազմում տարած հաղթանակների մասին, քաղաքների ավերելու մասին: Ինչպես որ այս սաղմոսը բովանդակում է Քրիստոսի մարդեղությունը, չարչարանքները, մահվան հանդեպ հաղթությունը, դժոխքի կործանումը և մեռելներից հարությունը: Եվ որպես մարմնի գլուխ՝ մեր փոխարեն դիմում է Հորը՝ աղոթքով, ինչպես որ ասում է Պողոսը. «Նա էր, որ մարմնի
15/07/2017
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց
14/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ Սիոնում և տաճարում մեծ հրաշք կատարվեց ասորիների հետ և ժողովուրդը սաստիկ վախեցավ և ասաց. 1. Տէր, ո՞վ կացցէ ի խորանի քում. կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո: Տե՛ր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա: Ո՞վ պիտի ապրի այն տաճարում և Երուսաղեմում, որոնք կառուցվել էին Սիոն լեռան վրա և կրում էին Բարձրյալ Աստծո անունը: Քահանան՝ տաճարում կամ թագավորը՝ Սիոն լեռան վրա: Նաև Սուրբ Հոգով մարգարեանալով