27 Հոկտեմբեր, Գշ
06/06/2018
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները: Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց
06/06/2018
Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել է Դաունի համախտանիշով: Սարգսյան ընտանիքը ֆինանսական դժվարության մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրն առողջական խնդրի
05/06/2018
Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն
04/06/2018
Մենք ասում ենք, որ պետք է հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին: Սակայն առավել կարևոր է ճշմարտությունը, որովհետև եթե մեր նախնիներն էլ այս սկզբունքով առաջնորդվեին, իրենք էլ ժամանակին քրիստոնյա չէին դառնա` պատճառ բերելով իրենց հայրերի հեթանոսական հավատքը: Հետևաբար, մի կողմ թողնելով մեր բարեպաշտ նախնիներին` քննենք և տեսնենք, թե իրականում ո՞րն է Աստվածաշնչի ճշմարտությունը, եթե այն է, ինչ քարոզում են աղանդները, ուրեմն թողնենք ամեն ինչ և գնանք
03/06/2018
«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»: «Եկեք շինենք լույսի սուրբ խորանը, որովհետև սրանից ծագեց մեզ համար լույսը Հայաստան աշխարհում» (Շարակնոց): Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հավատավոր զավակներ, Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի հայտնի շարականի տողերն են դարեր ի վեր հնչում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների սուրբ կամարների տակ այս օրը՝ նշանավորելով Մայր Աթոռ Սուրբ
02/06/2018
Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար (Եսայի 60:7): Սիրելի՛ հավատացյալներ հայորդիներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր հիմնադիր հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնը: Այն նշանավորվում է մեզ համար, քանի որ դրանից հետո Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց
01/06/2018
Մայիսի 29-ից հունիսի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը: Ժողովի
01/06/2018
Հունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց