20 Հունիս, Շբ
07/05/2018
Քրիստոսի մարդեղության մասին բոլոր հրեշտակները չէ, որ գիտեին: Եվ երբ Քրիստոս երկինք էր բարձրանում, հրեշտակները միմյանց հարցնում էին, թե ո՞վ է արդյոք այս հզորը: Հրեշտակները Քրիստոսին չճանաչեցին, որովհետև Նրա մարմինը ծածկում էր Նրա աստվածությունը: Սուրբ Դիոնիսիոսն ասում է, որ երկնայինները Քրիստոսին չէին համարձակվում հարցնել, որովհետև Նրա տեսքը ահեղ և փառավոր էր: Այս հարցումը և դրան տրված պատասխանը մեզ ներկայացնում է 23-րդ սաղմոսը: Քրիստոսին
06/05/2018
«Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:10): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության շրջանի՝ Հինունքի վեցերորդ կիրակին է: Մենք շարունակում ենք միմյանց ավետել՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Սակայն ուշագրավ է, որ այսօրվա ավետարանական ընթերցվածքները կրկին կորած դրամի, կորած ոչխարի և կորած, այն է՝ անառակ որդու մասին
05/05/2018
Աստծո կողմից արարված ամեն ինչ իր նպատակն ու նշանակությունն ունի: Խոսքը մարդու մտքի, զգացմունքների և ընդհանրապես մարդու ներքին բարոյական վիճակի արտահայտությունն է, ինչի շնորհիվ ճանաչվում է մարդը, ինչպես ծառը՝ իր պտղից: Մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն մարդուն են բնութագրում, այլ նաև Աստծո հանդեպ նրա հարաբերությունը: Աստվածահաճո մարդկային փոխհարաբերությունը պահանջում է ջանք ու եռանդ. ոչ միշտ է անհրաժեշտ խոսել, երբեմն անհրաժեշտ
04/05/2018
Ինչ հիմարություն ասես, որ այսօր երեխաներին չեն պատմում դպրոցներում: Դարվինի տեսությունը և նման այլ հիմարություններ… Նրանք, ովքեր երեխաներին այդ բոլոր հիմարությունները սովորեցնում են, իրենք դրանց չեն հավատում: Սակայն նրանք հիմարացնում են երեխաներին, որպեսզի պատվաստեն նրանց այդ վարակը և հեռացնեն Եկեղեցուց: Մի անգամ նման մի «գիտնական» սկսեց իր հեքիաթները պատմել ինձ. «Ենթադրենք, որ հողի բաղադրության մեջ զանազան միկրոօրգանիզմներ
03/05/2018
4-րդ դարում ապրել է ավազակների մի խմբապետ՝ Մովսեսը, որ եթովպացի էր: Սևամորթ եթովպացիներին կոչում էին նաև մուրին: Նա բարձրահասակ էր և ամրակազմ: Ասում էին, որ նրա հասակը մոտ երկու մետրի էր հասնում: Մովսեսն իր ավազակախմբով անխնա թալանում էր իր ճանապարհին հանդիպած մարդկանց և շատերին նույնիսկ սպանում: Պատմում են, որ նա եղել է մի պաշտոնյայի ստրուկ, որը վտարել է նրան իր տնից՝ գողության, սպանության և անփույթ պահվածքի համար: Այդպիսով, Մովսեսը գնում
02/05/2018
Մայիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ որպես քաջալերանք, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (20 տ.)՝ նրան հանձնելով դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր արտերկրում բնակվող Մարտիրոս Պենկլիանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ հարազատի՝ ֆրանսահայ ուսուցիչ, գիտնական Վանիկ Հակոբջյանի: Մելինեի հայրը մահացել է տասնչորս
30/04/2018
Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Արուսյակ Ավետիսյանին (63 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Արուսյակը վարձակալությամբ բնակվում է Աճառյան 20/35 հասցեում: Նա նշեց, որ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած, քանի որ իր նվազագույն աշխատավարձով չի կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը:
30/04/2018
Ի կատարած Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեին: Վերնագիրը ցույց է տալիս սաղմոսի բնույթն ու պատճառը, քանզի սա վերքերի դեղ է նման ձևով բոլոր մեղանչողների և զղջացողների համար: Սաղմոսի վերջին մասը նաև Բաբելոնի գերության խորհուրդն ունի՝ հիշելով Երուսաղեմը, որին փափագում էին, դրա համար էլ ասում է. 1. Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրինութիւնս