20 Հունիս, Շբ
13/05/2018
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Ինչպես հարությունից հետո Քրիստոս երկրի վրա մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից
13/05/2018
Սիրելի բարեպաշտ հայորդիք. Այսօր խորհրդավոր տոն է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում: Մի քանի օր առաջ մեծ շուքով տոնեցինք Հրաշափառ Ս. Համբարձումը: Համբարձման սքանչելի տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս տոնն ըստ ավանդության կարգել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, և այն միայն Հայոց Եկեղեցին է տոնում: Եթե Բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների
12/05/2018
Հոգևոր կյանքում փորձություններ շատ են լինում: Այնուամենայնիվ, այդ փորձությունների մեջ ամենից աննկատ և անտեսանելի, նույնքան էլ վտանգավոր, կամ հույժ վտանգավոր է հոգևոր մոլորությունը կամ այլ խոսքով` ծածուկ, աննկատելի հոգևոր հպարտությունը, որը թաքնված գործում է մարդու հոգում: Հոգևոր մոլորությունը հոգևոր ճշմարիտ ուղենիշների կորուստն է: Այն Ադամի և Եվայի մեղքի կրկնություն է, երբ մարդ իր հոգու խորքում կարծում է, թե ինչ-որ հոգևոր մակարդակի
11/05/2018
Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ մարտի 28-ին մանկատան Դաունի
11/05/2018
Երբ ես փոքր էի, ինձ այնքա՜ն էր օգնում եկեղեցի հաճախելը: Տարրական դասարաններում շատ լավ ուսուցիչ ունեինք: Նա նույնպես օգնում էր մեզ, հունական ազգային երգեր և շարականներ էր սովորեցնում: Կիրակի օրերին երգում էինք եկեղեցում՝ «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստված»… - Աղջիկներն էլ էին երգո՞ւմ: - Այո, բոլոր երեխաները միասին երգում էին: Առաջ եկեղեցին դպրոցի մոտ էր, և մենք եկեղեցու բակում էինք խաղում: Տոներին ուսուցիչները մեզ եկեղեցի
10/05/2018
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնի օրը՝ հավարտ Ս. Պատարագի, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սարգսյանի մայրը՝ Աիդա Սարգսյանը, ԱՀԹ առաջնորդարանում հանդիպեցին առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին: Տիկին Աիդան, Սրբազան Հոր օրհնությամբ և աջակցությամբ, այս տարվա ապրիլին մասնակցեց դեպի Երուսաղեմ ուխտագնացությանը, որ կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր
10/05/2018
Մայիսի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաների քիթ-կոկորդ-ականջի (ՔԿԱ) սքրինինգ և իմպեդանսոմետրիա հետազոտություններ, որ անցկացվեցին
10/05/2018
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Անցյալում մնացին արդեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող հոգևոր ցնծության քառասուն օրերը, և այսօր միասնաբար նշում ենք Նրա ոչ պակաս փառահեղ և հոգևոր խնդությամբ լի Համբարձման տոնը: Եթե Տիրոջ հարությունն ազդարարում է մահվան դեմ տարած Նրա հաղթանակի մասին և մահկանացուներին ազատում մահվան կապանքներից, ապա համբարձումը երկիրը միացնում է երկնքին՝ վերացնելով այն դարավոր անջրպետը,