20 Հունիս, Շբ
26/05/2018
Քիչ ունեցողը ձգտում է ավելիին, ավելին ունեցողը՝ առավելին, բայց Քրիստոս «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթեոս 5:5) երանիով մատնանշեց երկիրը ժառանգելու ճիշտ և օրինավոր կերպը: Իր մեղքերի համար սգացողը դառնում է հեզ և բարեսիրտ: Իրական սգավորը չի կարող լինել հպարտ: Այդ պատճառով «Երանի՜ սգավորներին…» (Մատթեոս 5:4) երանիին հաջորդում է «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթեոս 5:5) երանին:
25/05/2018
Մայիսի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Նաիրային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բարսեղյան Էդուարդը: Նաիրան Դաունի համախտանիշ ունեցող իր տասնմեկամյա որդու՝ Պետրոսյան Արմանի հետ բնակվում է Րաֆֆու 111/24ա հանրակացարանում: Երկու սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է կարիքավոր ընտանիքը, զուրկ է տարրական կենցաղավարության պայմաններից: Ընտանիքի
24/05/2018
Մայիսի 24-ին` Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների սեմին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական հավաքը: Ժողովին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի 36 միաբաններ և 182 քահանաներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցականաց
24/05/2018
Սբ. Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ իր եղբորն ատողը մարդասպան է, ինչպես առաքյալն է նշում (Ա Հովհ. 3.15): Ով իր եղբորն ատում է, նա նաև հենց Աստծուն է ատում: Եթե սատանան մեզ ատելություն ներշնչի, կյանքի ապաքինումը մեզ համար սերը կլինի: Ատելությունը չի հանդուրժում դատողություն ու ուսուցում, ընդհակառակը, շտապում է մեղք գործել և կործանել: Հոգևոր պտուղների
23/05/2018
- Հա՛յր, դպրոցներում երբեմն մանկավարժների համար ամենաշատ դժվարությունները [ոչ թե աշակերտները, այլ] նրանց սեփական գործընկերներն են ստեղծում: - Մեր ժամանակներում մարդուն լուրջ դատողություն և լույս է անհրաժեշտ, եթե նա ցանկանում է իրեն ճիշտ դրսևորել գործընկերների միջավայրում: Մեծ ողջախոհություն և աստվածային լույս է պահանջվում յուրաքանչյուր առանձին դեպքում: Երբեմն նույնիսկ պետք չէ ուրիշներին ցույց տալ, որ դու հավատացյալ ես, այլ պետք է հանդարտ
22/05/2018
Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության` Քրիստոսի մարմինը անապական էր ինչպես Հարությունից հետո, այնպես էլ Հարությունից առաջ: Գիտենք, որ մեր մարմիններն ապականացու են, և ապականությունն առաջացել է մեղքի պատճառով: Իսկ Քրիստոսի մարմինն անապական է, որովհետև Նա ծնվել է աստվածային զորությամբ միայն մեկ ծնողից, մինչդեռ ապականացու մարդկային մարմինները գոյավորվում են հոր և մոր սերմերից: Երկաբնակները կամ քաղկեդոնականները Քրիստոսի մարմինն
21/05/2018
Այսուհետև Մալալեթի մասին, իմաստություն Դավթի: Սիմաքսը Մալալեթը գյուղ է թարգմանում, իսկ Թեոդիտոսը՝ գավառ, Ակյուղասը՝ վայր, որտեղ կործանվեց ասորեստանցիների զորքը: Այս սաղմոսը զորավոր է, ինչպես որ 30-րդ սաղմոսի մասին ասացինք: 1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ՛ գոյ Աստուած. ապականեցան և և պղծեցան յանօրէնութենէ իւրեանց. և ո՛չ ոք է, որ առնէ զքաղցրութիւն: Անզգամն ասաց իր սրտում, թե՝ «Աստված չկա»: Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության
20/05/2018
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնից հիսուն և Համբարձման տոնից տասը օր է անցել արդեն և կրկին ուրախությամբ հավաքվել ենք ահա՛ մեր Երկնային Հոր տանը՝ միասնաբար նշելու տերունական տոների լրումը հանդիսացող Հոգեգալստյան տոնը, որ այսօր նշում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Մոտ քսան դար առաջ, գարնանային այս օրերին դեպքերը բավականին արագ զարգացան «խաղաղության քաղաքում» և հոգեկան մեծ հույզերի