29/05/2017
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական
28/05/2017
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով,
28/05/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ
26/05/2017
Յուրաքանչյուր ընտանիքի մեծ ուրախություն է պատճառում երեխայի ծնունդը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը ևս ապրեց այդ ուրախությունը, համայնքի անդամների թիվը համալրվեց ևս երկուսով. Սաֆարյան ընտանիքում լույս աշխարհ եկան զույգ զավակներ Սամվել և Նարեկ Սաֆարյանները: Նորածինների մայրը՝ Մկրտչյան Աննան, ցանկացավ իր գոհունակությունն առ Աստված հայտնել՝ որևէ կարիքավոր ընտանիքի օգնելով: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր
25/05/2017
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը
24/05/2017
«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած
22/05/2017
Ժառանգորդների մասին Սաղմոս Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային]
21/05/2017
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի