20 Հունիս, Շբ
01/01/2018
«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպեցիներ 4:4): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Նոր տարվա առաջին օրն է: Շնորհավորում եմ բոլորիս այս ուրախ առիթով: Աստվածային օրհնությամբ թող ընթանա այս տարին ևս, խաղաղություն մեր երկրին և հայրենիքին, Աստված զորավիգ ու պահապան լինի մեր սահմանապահ զինվորներին, իմաստություն ունենանք մեր քայլերի մեջ, սեր և փոխըմբռնում, համերաշխություն և անձնվիրություն թող լինեն
31/12/2017
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները,
31/12/2017
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Տարեվերջյան սուրբ Պատարագն այսօր հավաքեց մեզ մեր սիրելի եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ հնարավորություն տալով միասին ճանապարհելու ավարտվող տարին, ամփոփելու դրանում գրանցված մեր հոգևոր հաղթանակներն ու պարտությունները, այդ ամենից հոգեշահ եզրակացություններ անելու մեզ համար և իհարկե նոր հույսերով դիմավորելու նոր տարին, որ արդեն սպասում է դռների ետևում: Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը
31/12/2017
Հայ Եկեղեցու սիրասուն զավակնե՛ր, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր կայքի թանկագին ընթերցողնե՛ր, Բարեգութ Աստծո անսահման ողորմածությամբ ևս մեկ տարի բոլորեց և այսօր օրացույցային նոր տարվա նախաշեմին կանգնած՝ սրտի թրթիռով սպասում ենք միմիայն դրական նորի: Մեծ ենք, թե փոքր՝ նշանակություն չունի, բոլորս էլ ուրախության և հրաշքի ակնկալիքի իրավունք ունենք, և սրտիս ցանկությունն է, որպեսզի այս տարի մենք՝ ինքներս, մեկս մեկու համար հրաշքներ գործողներ
30/12/2017
Փոքր թվացող բարի արարքները մարդու համար նույնքան օգտակար են, որքան ջուրը ծաղկի համար: Փոքրի կարևորության մասին կյանքն ինքն է վկայում. մի փոքր թթխմորը կարող է խմորել մի պարկ ալյուրը, աննշան լույսը կարող է ցրել շրջապատի խավարը, մի փոքր աղը համեմում է ողջ կերակուրը: Նմանապես ամենափոքր արարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են չհրաժարվել փոքր թվացող արարքներից՝ ասելով, որ մեծ բարիք չեմ կարող գործել,
30/12/2017
Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ
30/12/2017
Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ
29/12/2017
Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով