24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
25/04/2016
1915-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի բնաջնջումն ուղեկցվեց նախ տեղահանությամբ: Բազմաթիվ նահանգներից, այդ թվում նաև Սասունից և Վանից տարհանվեցին մեծ թվով հայ ընտանիքներ, որոնց շարքերում էին նաև Օհանյան և Աբրահամյան ընտանիքները: Հայրենի եզերքից հեռու՝ այս ընտանիքներն ապաստան գտան նախ Սիրիայում, Բեյրությում, ապա՝ Հայաստանում: Թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված Օհանյան և Աբրահամյան ընտանիքներից
24/04/2016
Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
23/04/2016
Ապրիլի 23-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համերգային ելույթով հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Կես տարի է, ինչ «Զորավոր մանկունք» երգչախումբը համագործակցում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հետ՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը: Համատեղ նախաձեռնության արդյունքում՝ «Զորավոր
20/04/2016
Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ժողովի աշխատանքը սկսելուց առաջ գիտնականները լռության րոպեով հարգեցին վերջին օրերին Արցախյան սահմանում նահատակված զինվորների և ի Տեր հանգչած հայ գիտնականների հիշատակը: Այնուհետև Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ փոխանցելով
18/04/2016
Ապրիլի 18-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական այցով եղավ Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի 27/4 տանը բնակվող Մուսեսյանի ընտանիքում: Սոցիալապես անապահով այս ընտանիքը ժամանակավորապես է ապրում մեկ սենյականոց բնակարանում, որ զուրկ է կոմունալ տարրական պայմաններից. հյուրասենյակը ծառայում է թե՛ որպես
16/04/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Աստծո ընտանիքում՝ կենդանի Աստծո եկեղեցում, Աստծո խոսքի շուրջ համախմբված համայնքի համար կարևոր է հասնել Քրիստոսի կատարյալ նմանությանը: Հիսուս Իր երկրային կյանքի ընթացքում Իր բժշկարար և մխիթարիչ զորությամբ լույս ու սեր բաշխեց
15/04/2016
Քառօրյա պատերազմը անտարբեր չի թողել ոչ-ոքին՝ սահմանին կանգնած զինվորից մինչև եկեղեցու հոգևոր պաշտպանը: Այն, որ հայ հոգևորականը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենք է վերցրել՝ գաղտնիք չէ: Աստվածաշնչով, խաչով ու հրացանով զինված հոգևորականների, հատկապես ապրիլի 1-ից հետո, հանդիպում ենք Արցախում՝ լինի մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղում, թե առաջնագծում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի
14/04/2016
«Հայր մեր՝ զՍուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր մեր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկէ». ոսկեդարյան այս ոսկեղենիկ նշանաբանը հայ քրիստոնյայի անբաժան ուղեկիցն է եղել դարեր շարունակ և այսօր էլ նույն իր կենսունակությամբ ապրում է ու գործում հայորդիների կյանքում: Ոսկեդարից առ այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին՝ որպես գորավագութ մայր, շարունակում է իր խնամքն ու հոգածությունը տածել հոգևոր ծնունդ պարգևած իր զավակներին՝ ապրելով նրանց հետ թե՛ իրենց