31/01/2017
Տասներկու մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա: Օսէէով սկսում է տասներկու «Փոքր կոչվող մարգարեների» շարքը: Օսէէ մարգարեն ապրել ու մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից, որ բաղկացած է 14 գլուխներից, իմանում ենք որոշ տեղեկություններ իր մասին, քանի որ մարգարեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս մարգարեն Աստծո հրամանով պոռնիկ կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն
30/01/2017
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավերել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ
29/01/2017
«Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞՝ Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ
28/01/2017
Սիրելի՛ հայորդիք, Այսօր ազգովի տոնում ենք Հայոց բանակի 25-ամյակը: Հայոց անկախությունն ու բանակը կերտվեցին հայրենապաշտ և քաջազուն հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայոց սահմաններն առ այսօր կայուն են և անխոցելի մեր բանակի ռազմական տաղանդով, պատերազմելու արվեստով ու քաջությամբ: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված և հայցում Բարեսեր Տիրոջից, որ օգնական ու զորակից լինի Հայոց բանակին: Քաջություն
28/01/2017
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում
27/01/2017
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ: «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր
25/01/2017
Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել
24/01/2017
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հարատևի բարի գործերի մեջ: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, եթե մենք նախաձեռնեինք շրջագայություն արքայական մայրաքաղաքով և նրա մեծ մասն անցնելով՝ հանկարծ ծուլանայինք և կանգ առնեինք, չվերջացնելով ուղին, ապա այդպիսի շրջագայությունն անօգուտ կլիներ մեզ համար: Այդպես և մարդը կոչված է բարին գործելու և պետք է դրա մեջ մնա, մինչև որ ավարտի բոլորը՝ արժանորեն քայլելով դեպի Նրան, ով կոչել է իրեն բարության: Անկասկած, մենք