12/03/2017
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող
10/03/2017
Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ
10/03/2017
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան
10/03/2017
Քրիստոսահիմն եկեղեցու ծառայության անբաժանելի մասն է կազմել և կազմում ավետարանական ճշմարտությունները գործնականորեն կյանքի կոչելու առաքելությունը: Իրական քրիստոնյայի հոգևոր առաքինության նկարագիրն է կազմում քրիստոնեական ողորմածությունն ու կարեկցանքը: Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, մարտի 10-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակից եղավ սիրիահայ
08/03/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով: Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ
08/03/2017
Քրիստոնեական առաքինությունների գագաթը համարվող սերը լիացնում է և հարստացնում, նրա առկայությամբ ամեն ինչ փոխադարձաբար լրացվում է: Երբ մարդն ատում է, խլում է իրենից ինչ-որ մի բան, իսկ երբ սիրում է, հարստանում է նրանով, ում սիրում է: Աստված, Ով ունի կատարյալ սեր, հարուստ է: Եկեղեցու հայրերը միաձայն են այն հարցում, թե նա, ով միայն իր մասին է հոգ տանում, անտեսելով իր նմանին, կհայտնվի ավետարանական անպտուղ թզենու վիճակում (Մատթեոս 21:19): Երբ աստվածային
06/03/2017
Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել,
05/03/2017
Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում: Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ,