09/07/2015
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն
08/07/2015
Ամառվա տապին ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներին ուրախ և անմոռանալի օրեր պարգևելու մեծ ցանկությամբ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) հուլիսի 8-ին մեկնարկեց իննօրյա ամառային-բակային ճամբարը: Սա ԵԿԽ-ի առաջին կազմակերպված ճամբարն էր «Ցերեկային կենտրոն»-ում: ԵԿԽ-ի աշխատակիցների և կամավորների նախանձախնդրությունն ու պատրաստվածությունն ուղղված էր նրան, որ ճամբարային օրը յուրաքանչյուր երեխայի համար դառնա հետաքրքիր և հագեցած: Ճամբարային
08/07/2015
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8:12): Ճշմարիտ Լույսը տարածելու և սերմանելու իր պատասխանատու առաքինությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ կրթում և դաստիարակում է բազում սերունդների: Լույսը փոխանցելու կարևոր օջախներից մեկն է հանդիսանում եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Հոգևոր-բարոյական կրթության և դաստիարակության
05/07/2015
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում: - Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն
03/07/2015
Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական օգնություն բաշխվեց Արարատի մարզի 3-րդ խմբի 43 զինհաշմանդամների: Եկեղեցում Արարատի մարզի քահանաների մասնակցությամբ հաշմանդամ զինվորների համար կատարվեց բժշկության կարգ: Ապա Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը
03/07/2015
Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն: Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ
01/07/2015
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին: - Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից
29/06/2015
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12) - Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ: - Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր