09/05/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով: Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով: 70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով
08/05/2015
Մայիսի 8–ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարադները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ
08/05/2015
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցելով 2015թ-ի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ օր, ժամը 16:00-ին իր երևանյան գրասենյակում հյուրընկալում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց` նրանց համար կազմակերպելով սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպում: Վեց ամիս տևողությամբ հանդիպումների շարքը
08/05/2015
Առաքյալների, ուսուցիչների և մարգարեների շարքում, Երուսաղեմյան եկեղեցու հիմնադրման հենց սկզբից գործում էր «յոթի ծառայությունը», որն ավելի ուշ համապատասխանեցվեց դիակոնների` բարեպաշտ ու կրթված, համայնքի կարիքավոր անդամներին խորհուրդներով, նաև նրանց կենսական պահանջների բավարարմամբ զբաղվող եկեղեցական սպասավորների ծառայությանը: Սա հատկապես ամուր պահպանվում էր Հռոմեական եկեղեցու կողմից, որը նշանակում էր յոթ դիակոնների, իսկ այդ թիվը
07/05/2015
Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս
07/05/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը «Հայերն այսօր»-ին տեղեկություններ է փոխանցել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերի մասին, որը օծվեց ապրիլի 23-ին: Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է վասն Հավատի և վասն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց`
06/05/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում համախմբված սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ երեք տարի է ինչ նշում է իր բոլոր գեղեցիկ ավանդույթները: Սիրիահայի համար առանձնահատուկ ամիս է մայիս ամիսը: Իրենց ավանդույթի համաձայն, այս ամսին անցկացվում են մայիսյան ժամերգություններ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին: Մայիսի 6-ին
05/05/2015
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ` նախագահելու Վաշինգտոնում կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Նորին Սրբությանը և ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնի