01/01/2017
«Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնվում էք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում։ Գիշերը դեպի սրբությո՛ւն պարզեցեք ձեռքերը ձեր, և օրհնեցե՛ք Տիրոջը։ Թող Տերն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սղմ. 134:1-3): Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փառաբանական աղոթքով սկսեցի տարեմուտի այսօրվա խոսքս և վստահ եմ, որ առ Երկնային Տեր ուղղված ձեր փառաբանություններն էլ միացան Դավիթ մարգարեի օրհնաբանության
31/12/2016
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամավերջի այս օրերին:
31/12/2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր բազմադարյան ճանապարհին մշտապես կյանքի է կոչել այն գեղեցիկ ավանդույթը, համաձայն որի, իր զավակներն իրենց քայլերն ուղղել են դեպի Աստծո տուն՝ տարեսկիզբն Աստծով իմաստավորելու: Այսօր էլ դեպի Աստված ընթացողի համար տարվա ավարտն ու սկիզբը նշանավորվում է Տիրոջն ուղղված օրհնաբանությամբ և փառաբանությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս բազմաթիվ հավատավոր հայորդիներ էին մեկտեղվել՝ Տարեմուտի գիշերը
31/12/2016
Թանկագի՛ն հավատացյալ եղբայրներ և քույրեր, մեր կայքի սիրելի՛ ընթերցողներ, Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին, և աղոթում առ Երկնավոր Հայր, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործեք նոր տարի և այն պահապան լինի ձեզ ողջ տարվա ընթացքում: Սիրելինե՛ր, շնորհավորում եմ ամենքիս և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ
30/12/2016
Մեր անմահ հոգին մշտապես գործում է և չի կարող անգործ մնալ, կամ բարին է գործում, կամ չարը, այնտեղ կամ ցորեն է աճում, կամ որոմ: Ամեն բարիք Աստծուց է, և աղոթքն այն միջոցն է, որով հաղորդակից ենք դառնում Տիրոջ կողմից պարգևած բարիքներին: Հոգու խորքից, ջերմեռանդ և անկեղծ աղոթողը ստանում է Տիրոջից օրհնություն բարին գործելու, իսկ նա, ով չի աղոթում, ինքնակամ իրեն զրկում է հոգևոր պարգևներից՝ դատապարտելով իրեն հոգու սառեցմանը: Ջերմեռանդ սրտով աղոթողի սրտում
30/12/2016
Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը չի կարող դեպի Աստված գնալ՝ շրջանցելով իր նմանին: Կարևոր է այդ ճանապարհին, որ ճամփորդը զերծ մնա անտարբերությունից և ուղղակի չանցնի այն մարդու կողքով, ում Տերն է ուղարկել իր առջև: Հանդիպումը տվյալ մարդու հետ Աստծո կողմից ընձեռնված հնարավորություն է բարին գործելու և Տիրոջը մոտենալու: Ում էլ, որ հանդիպի ճամփորդն իր ճանապարհին, նա մեկն է, ով իրավահավասար է իրեն, ով ևս ունի Աստծո պատկերը, ինչպես ինքը, ում
29/12/2016
Դեկտեմբերի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գալստյան ընտանիքին, որ բնակվում է Աջափնյակ 15-րդ թաղամասի Մազմանյան 5/45 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ոչ ոք չի աշխատում: Ընտանիքի հայրը՝ 41-ամյա Գեղամ Գալստյանը, շինարար է, բայց առողջական խնդրի պատճառով ի
28/12/2016
Դեռևս դեկտեմբեր ամսից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի սիրո համագործակցության արդյունքում աջակցություն ստացան Հայոց բանակի մեր զինվորները և սոցիալապես անապահով ընտանիքներ: Այս անգամ «Բարի սամարացիներ» խումբն իր հայրենիքում կյանքի կոչեց «Մշակն արժանի է իր վարձին» (Մատթեոս 10:10) տիրավանդ պատգամը: