24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
11/04/2015
Ապրիլի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ օծվեց ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը կանգնեցվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Տաճարի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը,
10/04/2015
Ապրիլի 10-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: ԱՀԹ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը՝ ասելով, որ ազգային արժեքները միասնական պայքարի ոգով են կարևորվում ու հասնում իրենց նպատակին: Համերգի ընթացքում ելույթ
08/04/2015
Ինչպես գիտենք, այս տարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշում է Սուրբ զատիկը կամ Հարության տոնը: Այն քրիստոնեական հավատի հիմնաքարն է, քանի որ առանց Քրիստոսի հարության քրիստոնեությունը պարզապես կլիներ հերթական մի կրոնական, փիլիսոփայական, բարոյախոսական ուղղություն: Հիսուսի հարությունն է, որ գլխավորապես վկայում և ազդարարում է քրիստոնյայի հավատի ճշմարտացիությունն ու ապացույցը: Սբ. Պողոս առաքյալն ասում է, թե եթե Քրիստոս հարություն
07/04/2015
Ավետումը քրիստոնեական տոն է, որը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Ավետման մասին մանրամասնորեն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի
07/04/2015
Ապրիլի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն ասաց: Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը
07/04/2015
Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ավետման տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով աստվածաշնչյան գեղեցիկ պատմությանը, երբ Գալիլիայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը Ս. Մարիամին ավետեց Փրկչի մայրը դառնալու լուրը: Ավետման խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: -Հայ´ր Սուրբ, ի՞նչ կարևորություն ունի Ավետումը մեզ համար, ի՞նչ էր ավետում Գաբրիել հրեշտակապետը
05/04/2015
Ապրիլի 5-ին Հայ Եկեղեցին նշեց մերՏեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ հավարտ ս. պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի ելույթ ունեցավ «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը: Նրանց ելույթը բակում
05/04/2015
Այդ օրը երկինքն ու երկիրը ողողվեց Լույսով…. Քրիստոս յարեաւ: Այդ օրը՝ միաշաբթին՝ կիրակին, դարձավ սուրբ օր, Տերունի օր. Կյանքը հաղթեց մահվանը: Եկեղեցին իր ծնունդից ի վեր այդ անսպառ Լույսը բաշխում է հաղթական ավետիսով՝ Քրիստոս յարեաւ: Սուրբ զատկական առավոտ շատերն են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի. բոլորի հոգիները ձգտում են դեպի այդ Լույսը: Լուսավոր օրով բոլորի հոգիները լցվում են լուսավոր ուրախությամբ: Եվ զարմանալի չէ այս ուրախությունը,