24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
11/07/2016
Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, surbzoravor.am կայքի խմբագիր, թարգմանիչ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող՝ Էմիլիա Ապիցարյանի հետ: Ուխտագնացության պատմությունը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմահազար ուխտավորների համար դարեր շարունակ բաղձալի մի ճանապարհ է եղել դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ, ուխտի մեկնելը: Այսօր էլ դեպի Սուրբ քաղաք ուխտավորների հոսքը չի դադարում: Ուխտի այս բաղձալի
10/07/2016
Երբ Հայոց երկրում պտղաբերում և հասունանում է հայկական երկրի խորհրդանիշ «ամենահայկական ծառը»՝ ծիրանենին, ապա դա հուշում է կինոսերներին, որ մոտ է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մեկնարկը՝ ծիրանօրհնեքը, և մեկշաբաթյա ֆիլմերի դիտումները: Տասներեք տարի անընդմեջ ԱՀԹ-ի տարբեր եկեղեցիներում հավատավոր հայորդիները, կինոսերները և արտերկրից ժամանած հյուրերն առիթ են ունենում մասնակիցը լինելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն
07/07/2016
«Երբեմն մարդիկ փնտրում են, թե ինչ կարող են անել հանուն իրենց փրկության՝ շատ հաճախ չնկատելով այն ռեալ հնարավորությունները, որ իրենց կողքին են: Հնարավոր չէ փրկվել միայնակ, քանի որ փրկության ուղին դա սիրո ուղի է, իսկ սերը աշխարհով մեկ տարածվում է միայն սիրով: Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Բ Նալյանն (18-րդ դար) ասել է. «Քրիստոս Իր առաքյալներին մեռելներին հարություն տալու պատվեր չտվեց, այլ միմյանց սիրելու: Առանց սիրո չի օգնի ո՛չ մարտիրոսությունը,
05/07/2016
Հարցազրույց կոմպոզիտոր, երգիչ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Վահան Արծրունու հետ Պրն. Արծրունի անցյալ տարի լրացավ Ձեր բեմական գործունեության 30-ամյակը, շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ: Մեր մաղթանքն է, որ Ձեր բեղուն ստեղծագործական ուղին երկարատև ընթացք ունենա՝ մշտապես ջերմացնելով ունկնդիրների սրտերը Ձեր երգերի անկեղծ զրույցով: Մասնագիտության ընտրության նախաշեմին ընտրեցիք բժշկության ասպարեզը, թեև ուսումնառության
03/07/2016
Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Տաղավար տոնը յուրաքանչյուր հայորդու ուղղորդում է նախ եկեղեցի՝ մասնակիցը լինելու տոնական Սբ. Պատարագին: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում խորախորհուրդ տոնի շուրջ համախմբված համայնքը Սբ. Պատարագին իր աղոթական մասնակցությամբ կրկին անգամ վերապրեց Քրիստոսի երկրային կյանքի զարմանահրաշ դրվագը՝ Քրիստոսի այլակերպությունը:
03/07/2016
«Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն
01/07/2016
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեցին, զորակցեցին ու դրամական աջակցություն փոխանցեցին զոհված արցախցիների հարազատներին։ Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, որով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին
01/07/2016
Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու