24/10/2015
Հոկտեմբերի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցի: Աղոթքի ճանապարհը միասին անցնելը և միասնական աղոթքը թվով 56 սիրիահայ ուխտավորների համար ուղղված էր Սիրիայում առևանգված հայորդիների վերադարձին և հիվանդների ապաքինմանը: Ճանապարհին
22/10/2015
- Հա՛յր, հոգին ինչպե՞ս է մաքրվում: - Եթե մարդ ջանք է թափում Աստծո պատվիրանները պահելու ու կատարելու համար, եթե նա իր վրա աշխատում է, եթե մաքրվում է կրքերից, ապա նրա միտքը լուսավորվում է: Նա մտահայեցության բարձունքին է հասնում և նրա հոգին այնպիսին է դառնում, ինչպիսին նախաստեղծ մարդկանց անկումից առաջ էր: Մարդն այդպիսի վիճակում է գտնվելու մեռելների հարությունից հետո: Սակայն, կրքերից լիովին ազատվելով, մարդը կարող է իր հոգու հարությունն ընդհանուր
19/10/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր
18/10/2015
«Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը Քրիստոսի խոսքից» Սիրելի հավատացյալներ, Առաքյալները անմիջապես Քրիստոսից լսեցին փրկարար խոսքը և այդ հրաշագործ խոսքով բոցավառվեցին և այդ աստվածային կրակը տարածեցին աշխարհով մեկ: Եվ մինչ այսօր բարենորոգ այդ հուրը միմյանց են փոխանցում քրիստոնյաները: Այո, այդպես է՝ Փրկչին չես գտնի մինչև չլսես Աստծո խոսքը՝ խոսք, որը մարդկային մտքի, փիլիսոփայության արգասիք չէ, այլ Սուրբ Հոգու ներգործություն: Յուրաքանչյուրս
17/10/2015
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակման տոնը: Ավետարանիչներից առաջինը՝ Մատթեոսը, Հիսուս Քրիստոսին ամենամոտ կանգնած տասներկու առաքյալներից մեկն էր, ով մինչև Տիրոջ կողմից կանչվելը, մաքսավոր էր աշխատում Կափառնայում, այսինքն հռոմեացիներին էր ծառայում՝ ի վնաս իր հայրենակիցների: Սակայն, երբ լսեց Աստծո Խոսքը, ապաշխարեց, վաճառեց
16/10/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին: 1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային
15/10/2015
Ուխտավորի ուղին քրիստոնյայի համար հնարավորություն է հոգեպես հարստանալու, վերանորոգվելու, վեր բարձրանալու առօրյա կյանքից և հոգսերից՝ մոտենալով այն սրբություններին, որ շաղախված են բազմադարյան աղոթքով: Մյուս ուղիներից տարբերվող այս ուղին անցնում է խոկման, աղոթքի և շարականների երգեցողությամբ: Եվ հենց այս ուղին՝ աղոթքի ճանապարհը, միասին անցնելու մեծ ցանկությամբ էլ հոկտեմբերի 11-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ այս անգամ
14/10/2015
Ամեն տարի Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը, որն այս տարի հոկտեմբերի 13-ին էր, բազում հավատացյալներ ուխտի են մեկնում Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այդ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտներից Սուրբ Անանիայի հիշատակությունը: Իսկ թե ինչո՞ւ է այս օրն ուխտավորն իր քայլերն ուղղում հենց այս եկեղեցի, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք եկեղեցու պատմությանը. եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված