25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
29/03/2015
«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ» Ժամագիրք Սիրելի՛ք, Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին մարտի 29-ին տոնախմբում է Ծաղկազարդը, որը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հայտարարվել է մանուկների օրհնության օր: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը, ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի
29/03/2015
«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Մատթ. 21:5)։ Սիրելի հավատացյալներ, Այսօր հասել ենք, ահա, Ծաղկազարդի Կիրակիին, ինչը նշանակում է, որ բոլորել ենք Մեծի Պահոց քառասնօրյա շրջանը և պատրաստվում ենք մուտք գործել Պահքի վերջին, կարևորագույն շաբաթվա մեջ, որն Ավագ շաբաթ է անվանվում: Ավագ շաբաթը խորհրդանշում է մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթը, երբ Նա մատնվեց, խաչվեց`
25/03/2015
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն: Երբևէ խորհե՞լ եք այն
24/03/2015
Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ: Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս: «Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»- Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր: «Հայոց
24/03/2015
Տրայանոսի թագավորության ժամանակներում Ուրբանոս անունով մի մարդ կար, իսկ նրա կնոջ անունն էր Նիկի: Եվ նրանք մի դուստր ունեին` գեղեցիկ ու վայլելչակազմ, որ տասը տարեկան և ինը ամսական էր և զորացել էր Աստծու հույսով: Ուրբանոսն ինքը մեծատուն էր և բազում աշխարհների իշխան, իսկ նրա կինը թագավորական ազգից էր: Եվ միայն այդ միամորիկ աղջիկն ունեին: Եվ հայրը մի բարձր աշտարակ կառուցեց և դստերն այնտեղ տեղավորեց` տասներկու սպասուհիների հետ: Եվ ոսկյա ու արծաթյա
23/03/2015
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը: - Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում: - Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը: - Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից): - Իսկ կարելի՞ է երեխաներին
22/03/2015
Ծաղկազարդի տոնին՝ մանուկների օրհնությանն ընդառաջ, մարտի 22-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ միասին այցելեցին «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի և երիտասարդաց միության ջանքերով միրգ, քաղցրավենիք և հիգիենիկ պարագաներ
22/03/2015
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս, Մեծ Պահքի այս վեցերորդ կիրակին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տոնացույցում նշվում է որպես Գալստյան Կիրակի: Խոսքը, բնականաբար, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փառապանծ երկրորդ գալուստի մասին է: Մատթեոս Առաքյալն իր Ավետարանում գրում է. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց միմյանցից