25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
21/03/2015
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը սիրված դերասան, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Գրիգոր Աղախանյանն է: Լինելով հայտնի, սիրված մարդ ժողովրդի կողմից, ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ է տալիս ճանաչումը մարդուն և արդյո՞ք այն տանում է հպարտության, «աստղային հիվանդության»: Ցավոք սրտի, մեծ մասամբ դրան է տանում: Իմ կարծիքով, խորհրդային տարիներին է բնորոշ մարդկանց դեպի «աստղային հիվանդություն» տանելը, որովհետև ապրելով Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ
20/03/2015
Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան: Այդ թվականին էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նույն թվականի դեկտեմբերից Տեր Գրիգորը Սրբազան Հոր օրհնությամբ և տնօրինությամբ նշանակվեց «Արագ արձագանքում սիրիահայ ընտանիքներին» ծրագրի պատասխանատու: Այդ
15/03/2015
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, Գիտեք արդեն, որ Մեծ Պահքի Միջինքն անցել է, այսինքն կիսվել է պահոց շրջանն ու այս կիրակին չհաշված, երկու կիրակի է մնացել մինչ Սուրբ Հարության տոնը: Այս հինգերորդ կիրակին, ահա, կոչվում է Դատավորի կիրակի: Ինչպես նախորդ կիրակիները, այս մեկը ևս, իր անունը ստացել է մեր Սուրբ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկից, որ շարադրված է Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում և կոչվում է Անիրավ դատավորի առակը: Հիսուս
14/03/2015
Դուք ծնվել և մեծացել եք Սիրիայում: Քրիստոնյայի համար որքանո՞վ էր հեշտ կամ դժվար ապրել իսլամական միջավայրում: Ճիշտ է, մենք ապրում էինք իսլամական երկրում, բայց չպետք է մոռանանք, որ ցեղասպանության տարիներին արաբ ազգը մեզ շատ է օգնել, շատ բարյացակամ է եղել մեր նկատմամբ: Հայ համայնքն այնտեղ շատ հարգված է եղել: Մինչև պատերազմը մենք չէինք զգում, որ մեր երկրում չէինք ապրում: Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր վերադարձը հայրենիք: Հայրս Սիրիայի կոմունիստական
13/03/2015
Կյանքը տարբեր կերպ կարելի է ապրել: Կարելի է լի, հագեցած, վառ, իրադարձություններով և գործերով հարուստ կյանք ապրել, ընդ որում այնպիսի, որից չես ամաչի: Եվ ընդհակառակը, այնպիսի կյանք, որի բազմաթիվ դրվագներ չես ցանկանում հիշել, ուզում ես մոռանալ և թաղել՝ ասես չեն էլ եղել: Մեկը իր կամ մեկ ուրիշի մասին կասի՝ դա կյանք չէ, այլ գոյություն պահպանել: Մեկն էլ՝ ո՛չ այն է ապրում է, ո՛չ այն է քնած է… Մարդն իրականում ոչ միշտ է ընդունակ գնահատական տալու, թե
11/03/2015
Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Միջոցառումը սկսվեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն: Երիտասարդները պատրաստել
08/03/2015
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Մեծ Պահքի այս չորրորդ կիրակին Եկեղեցին կոչում է Տնտեսի Կիրակի: Կիրակին այսպես է անվանվել Հիսուս Քրիստոսի պատմած առակի վրա հիմնվելով, որը նկարագրվել է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 16:1-8): Ինչպես գիտենք, սիրելի հավատացյալներ, երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոս քարոզում էր Իր Երկնային Արքայության և այնտեղ տանող ճանապարհի մասին, և հաճախ էր Իր ասելիքը ներկայացնում առակների միջոցով: Մինչ Փրկչի այս
07/03/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» խորագրի շրջանակներում այս տարվա առաջին բանախոսությունը տեղի ունեցավ մարտի 7-ին: Այս անգամ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում երիտասարդները օրվա բանախոսի՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ քննարկում էին «Հրաշքների մասին» թեման: Անբացատրելի հրաշքների մասին բանախոսությունը սկսեց Տեր Հայրը՝ ներկայացնելով, որ թե՛ Սուրբ