25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
05/02/2015
ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Երևանի մի քանի բուհերի ուսխորհուրդների ղեկավարներին: Հանդիպման առիթը ս.Սարգիս զորավարի տոնի առթիվ նկարների ու քանդակների ցուցահանդեսներն են, որոնք պետք է մեկնարկեն տոնին հաջորդող օրերին՝ ս. Սարգսից մինչև Բարեկենդան ծրագրով: Բուն Բարեկենդանի տոնի օրը՝ փետրվարի 15-ին, ցուցահանդեսների մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն Կասկադ համալիրի տարածքում: Ողջունելով
03/02/2015
Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական, 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին
03/02/2015
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում փետրվարի մեկին «Զորավոր» մանկական երգչախումբը ներկայացավ հետաքրքիր և յուրահատուկ. մանուկները երգում էին, պարում և բեմադրում: ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի օրհնությամբ նորասկսնակ երգչախումբը մեկ ամիս է, ինչ գործում է: Երգչախումբը իր աշխատասիրության շնորհիվ արդեն երկրորդ անգամ է ներկայանում: Երեխաները իրենց
01/02/2015
Երբ նպատակը ճանապարհ է ընկնում այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն ուղղորդողը` իրագործման այն մեծ ուժն ու հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից, միևնույն է ափ է հասցնում: Աստծո հանդեպ հավատարմության և ինքնանվիրաբերման ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը ստանում է հենց Բարձրյալից:
31/01/2015
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է սիրված հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հավատն առ Աստված ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում: Կարևոր՝ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Երբ ամեն տեղ, ամեն իրավիճակում տեսնում ու զգում ես Աստծո գոյությունը, երբ ամեն վայրկյան նայում ես զույգ որդիներիդ ու սիրող կնոջդ աչքերին, հասկանում ես, որ ՇՆՈՐՀԱԿԱԼ ես, որ այս երջանկությամբ պարտական ես ու պիտի գնահատես ու թանկ պահես, այլապես ձեռքիցդ կգնա: Պատահե՞լ է, որ
31/01/2015
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու ու 14 զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են: Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց
31/01/2015
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն»: «Կատարիչ խնդրուածաց, լսօղ աղօթից, երագահաս սուրբդ Սարգիս..., բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց» (Շարական): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր ամենքիս հոգում և սրտում անսպառ ուրախություն և ցնծություն է, հույսի և լույսի մի առավոտ, երբ «միասիրտ և միաբան» հավաքվել ենք Աստծո այս տան մեջ` նշելու մեր ժողովրդի համար այդքան սիրելի և պաշտելի Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի
30/01/2015
Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես