28/01/2015
Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թեմի ուխտավորներին, որոնք եկել էին Գյումրու Յոթ վերք եկեղեցու սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանի հետ: Շիրակի թեմի երիտասարդներին, ովքեր ուխտի էին եկել ս.Սարգսի անունը կրող 7 եկեղեցի, որոնցից 3-ը ԱՀԹ-ում են գործում, հյուրընկալել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Տ. Նավասարդ սրբազան
28/01/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ
28/01/2015
Մարդու էության մեջ դրոշմված է աստվածադիր մի կնիք, որը նրա արարքներին ու բնույթին տալիս է բարոյական գնահատական: Գործում է մարդու մտքում ու հոգում, անբաժան է անձից, թե՛ այս աշխարհում, թե՛ հանդերձյալում և հավիտենական է, ինչպես մարդու հոգին է հավերժ: Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» երկի 23-րդ գլխում այն այսպես է բնորոշում. «Եվ հատուցումի դատավճիռն է մտքի դիվանում արձանագրված»: Արդ, այդ իրողությունը բնութագրվում է խիղճ
27/01/2015
Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի
26/01/2015
Արվեստանոցիս պահարանի իմ ամենասիրած դարակում մասունքի պես պահպանում եմ պապիցս փոխանցված հայկական ասեղնագործության մի քանի կտոր: Այնքան փոքր դրվագներ են, որ դժվարանում եմ հասկանալ, թե գործնականում ինչի են ծառայել: Գիտեմ միայն, որ այդ սրբազան մասունքները մեզ են հասել մեր պատմական հայրենիքի տարբեր շրջաններից: Տարհանումից առաջ հայ կանայք իրենց ամենաթանկ իրերի հետ մեկտեղ վերցնում էին (եթե այդպիսի առիթ ունենում էին) նմանատիպ ձեռագործ իրեր
25/01/2015
Հանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն «Ո՛ արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր` բոց հրոյ»: «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին` կրակի բոց»: (Եբր. Ա 7) Աստծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նրա հայտնությունն ասում, որ մարդն է Աստծո արարածների կենտրոնը, գլուխն ու նպատակը: Սա է պատճառը, որ նախ բոլոր արարածները ստեղծվեցին, ապա նոր մարդը, որ պատկերն է Աստծո, իսկ նրա մարմնավոր կյանքի մեջ տեսանելի
25/01/2015
Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ
25/01/2015
Սիրելի եղբայրներ և քույրեր` ի Քրիստոս, Այսօրվա աստվածաշնչյան ընթերցվածքում մեզ համար բացահայտվում են Ավետարանական գլխավոր, ոսկե տողերը, որ պետք է դրոշմված լինեն յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում ու միշտ հնչեն մտքում` ի մխիթարություն և ուրախություն` դժվարին պահերին: Պարզ, հասկանալի և միևնույն ժամանակ մինչև հոգու խորքը ցնցող իրականություն. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում