01/01/2015
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդույթի համաձայն Նոր տարվա նախաշեմին Նոր տարվա մուտքն ազդարարում է աղոթքով: Այս գիշեր բաց են բոլոր եկեղեցու դռները: Ամանորը աղոթական, երկնառաք խաղաղությամբ խորհրդավոր դարձնելու նպատակով շատերը գոհաբանական զգացումներով իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի: Տարին աղոթքով սկսելու բարի սովորության համաձայն՝ Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սուրբ Աստվածածինը նույնպես մարդաշատ էր: «Արդեն
31/12/2014
Սիրելի՛ հավատացյալներ, Սրտագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում ձեզ ամանորի այս գեղեցիկ օրվա առթիվ: Ամանորի հետ կապված մի հին ավանդույթ կա. երբ սկսում են զարկել ժամացույցի զանգերը, ազդարարելով Նոր տարվա գալուստը, մարդիկ երազանք են պահում: Իրենց նվիրական երազանքներն են ուղղում դեպի գալիք տարին` ապագայից ակնկալելով ստանալ այն, ինչն ամենից շատ իրենց է անհրաժեշտ: Ահա մենք էլ հիմա կանգնած ենք Նոր Տարվա նախաշեմին և ի՞նչ ենք
28/12/2014
Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասւում է. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ
27/12/2014
«Ես շատ եմ ուզում, որ իմ մայրիկը ժպտա», «Երազում եմ, որ բոլոր հիվանդ մարդիկ Աստծո օգնությամբ առողջանան», «Երազում եմ, որ իմ հայրիկն ու մայրիկը միշտ առողջ լինեն», «Ուզում եմ, որ մայրիկս ինձ միշտ համբուրի», «Ինձ ոչինչ հարկավոր չէ, ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ սիրեն և հարգեն միմյանց», «Իմ միակ ցանկությունն է, որ իմ երկնային Փրկիչը բժշկի բոլոր երեխաներին, ծնողներին», «Ուզում եմ մեծ երգչուհի դառնալ, լինեմ սիրված
25/12/2014
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկաւագ եւ առաջին մարտիրոսի տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն: Նախորդ օրը` երեկոյեան ժամերգութեան ընթացքում, տեղի ունեցաւ կիսասարկաւագութեան եւ դպրութեան տվչութեան արարողութիւն: Դպրութեան աստիճան ստացան Գեւորգեան հոգեւոր
24/12/2014
Ներկայացում, ուր վկայություն են տալիս հայոց մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, լեռներն ու դաշտերը. Դեկտեմբերի 24-ին՝ 19:00-ին, ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը, որ բեմադրել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ
24/12/2014
Քրիստոս Իր աշակերտներին` Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին վերցրեց և լեռը բարձրացավ: Եվ այնտեղ նրանց առջև պայծառակերպվեց: Եվ ահա, երբ իջավ լեռից, ժողովուրդը խռնվեց Տիրոջ շուրջը, և մեկն ասաց. «Վարդապետ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. և ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում և ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: Նա պատասխանեց նրանց և ասաց.
22/12/2014
Ավետարանական լույսն ուղենշում է երջանիկ ապրելու կեցության արվեստը: Առավոտյան արփիավառ լուսաբացն ազդարարում է արեգակի շուրջ երկրային ընդհանուր շրջապտույտից առանձնացած նոր օրվա սկիզբը, ճառագայթներով ողողում, ջերմացնում բնությունն ու մարդկանց հոգիները: Յուրաքանչյուր օր մարդու համար նորովի բացահայտում է ապրելու, գործելու, արարելու՝ լցված աստվածային սիրո գիտակցությամբ և ներուժով, որն ամբողջանում է տվյալ օրվա մեջ արդյունք և իմաստ ստեղծելու