21/12/2014
«Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ և այցի եկանք»: Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25. 37-40): Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը դեկտեմբերի 21-ին միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ այցելեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքներ: Սա երիտասարդաց
21/12/2014
Սիրելի՛ հավատացյալներ, Այսօր դիտարկելիք ավետարանական հատվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենահայտնի առակներից է և Եկեղեցու սպասավորների կողմից ամենահաճախ ներկայացվողը: Միասին փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ ուսուցանում այն, և Եկեղեցու վարդապետներն այս առակով ինչից են զգուշացնում հեռու մնալ։ Փարիսեցու և մաքսավորի առակն առաջին հերթին սովորեցնում է Աստծուն ընդունելի աղոթելու ձևը և ցույց տալիս՝ անընդունելին: Եկեղեցու հայրերն ասում են. «Աղոթքը՝
20/12/2014
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության կողմից նախաձեռնած «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական համերգը նվիրված հատուկ խնամքի կարիք ունեցողներին կայացավ դեկտեմբերի 19-ին: Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա
20/12/2014
Դեկտեմբերի 20-ին ԱՀԹ առաջնորդարանում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց թեմի քահանաների, երիտասարդների և Երևանի Ավանի շախմատի դպրոցի սաների հետ: ԱՀԹ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ խաղը կազմակերպել էին թեմի երիտասարդական միությունները: Այս տարի խաղն ուշագրավ էր նրանով, որ առաջին անգամ մասնակցում էին նաև քահանաները: Խաղին հետևում էին Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
19/12/2014
Երբ մարդն ապրում է և գործում հավատքով , հույսով և սիրով, ապա վաղ թե ուշ ոչ միայն ինքն է վայելում սպասելի բարի պտուղները, այլև բաժնեկից է դարձնում նաև իր շուրջը գտնվողներին: Կենդանի հույսով են հաղթահարելի դառնում փորձություններն ու դժվարությունները: Այսպիսի կենդանարար և փրկարար հույսով ապրողը հույս է տալիս, հույս է նվիրում: Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Նվիրիր
19/12/2014
«ԶԻ ՔԱՂՑԵԱՅ, ԵՒ ԵՏՈՒՔ ԻՆՁ ՈՒՏԵԼ. ԾԱՐԱՒԵՑԻ, ԵՒ ԱՐԲՈՒՑԷՔ ԻՆՁ. ՕՏԱՐ ԷԻ, ԵՒ ԺՈՂՈՎԵՑԷՔ ԶԻՍ. ՄԵՐԿ՝ ԵՒ ԶԳԵՑՈՒՑԷՔ ԶԻՍ. ՀԻՒԱՆԴ ԷԻ, ԵՒ ՏԵՍԷՔ ԶԻՍ. Ի ԲԱՆՏԻ ԷԻ, ԵՒ ԵԿԻՔ ԱՌ ԻՍ»: Մատթեոս ԻԵ 35-36 Ավետարանական այս հատվածը կարելի է կոչել «Ավետարան Ավետարանի մեջ», քանզի այն քրիստոնեական սիրո հռչակագիրն է՝ ամրագրված Քրիստոսի երեքամյա քարոզչությամբ: Որքա՜ն հստակ, որքա՜ն խորը և, միաժամանակ, դյուրին է ասված. «Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ
18/12/2014
«Այս է կամքը Իմ Հոր, որ Ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց» (Հովհ. 6.39): Ի՞նչ է ուզում ասել մեր Տերը: Բոլոր մարդիկ Աստծու արարածներն են, Աստված է մարդկանց ստեղծել: Եվ բոլոր մարդիկ, ինչպես դրախտային ընտանիքը` Ադամն ու Եվան, պատկանում էին Տիրոջը, որովհետև Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Եվ եթե Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված մարդը, ուրեմն Աստծո
16/12/2014
Դեկտեմբերի 16-ին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի, տեղի ունեցավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ծրագիրը, որի նպատակն էր ավետարանական առակների բեմականացման միջոցով ՀՀ հանրակրթական