24/01/2015
Այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր: Միջոցառումը, Տ. Նավասարդ սրբազան հոր նախագահությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև Սրբազան հայրը ներկաներին ողջունելով`
24/01/2015
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հայ ազգն աշխարհի հնագույն, բայց փոքրաթիվ ազգերից մեկն է: Ինչո՞ւ է նա այսքան փորձությունների միջով անցնում: Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը հատուկ փորձությունների միջով է անցնում: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց փորձությունները, բայց Ավետարանում ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի» (Ղուկ. 12.48): Շատ հստակ է. մեզ շատ է տրված, շատ էլ պահանջվում
23/01/2015
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64): Մեր Տերն այսօր ճշմարտությունը հայտնեց մեզ՝ հոգին է կենդանարար մարդու մեջ, մարմինը ոչինչ չի կարող անել: Եվ ինչպես ասում է Պողոս առաքյալը` «որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն` շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն…» (Գաղատ. 5:19): Սրանք են մարմնի գործերը, իսկ հոգու գործերն են` առաքինություն,
21/01/2015
Եվ երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր, մենակ։ Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրա։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է». ու սարսափից աղաղակեցին։ Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց.
20/01/2015
Այսօր` հունվարի 20-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները: Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը: Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական
20/01/2015
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին: Միասնաբար պիտի դիմակայենք այս
19/01/2015
Լուռ էր դահլիճը, երբ հեռվից զանգակների ղողանջյունով աստիճանաբար դեպի դահլիճ էր թափանցում Սուրբ Ծննդյան ավետիսը: Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս: Ահա այս շարականի կատարումով մի խումբ աղջիկներ ընդհատեցին դահլիճի լռությունը և այն ողողեցին Սուրբ Ծննդյան լույս ավետիսով: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ և տիկնանց միության նախաձեռնությամբ
16/01/2015
«Եվ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատեր հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև Ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ» (Հովհ.2.23-25): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Աստծո Որդին է և Աստված է: Այդ պատճառով շատերի խոսքերին Նա չէր վստահում, որովհետև