25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
18/11/2014
«Եվ փարիսեցիները, մոտենալով Նրան, փորձեցին և ասացին. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: …Սակայն
17/11/2014
Գիշեր է: Դեռ չէր հասցրել նույնիսկ արևը դուրս գալ, բայց մենք արդեն դուրս ենք եկել տանից և մեր քայլերն արագացնելով ուզում ենք վայրկյան առաջ հասնել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ` մի ողջ միություն մեզ սպասող: Ճանապարհը լուսավորում է լուսնի լույսը, սառած ձեռքերը շփում ենք իրար տաքացնելու հույսով և այդ շփմանը համահունչ մեր ոտքերն են առաջ գնում և ... մենք ճիշտ ժամին ճիշտ տեղում ենք : Կիսաքուն,
16/11/2014
Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Նոյեմբերի
16/11/2014
«Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. Որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ (Ղուկ. 9:46-48) Սիրելի հավատացյալներ, Ավետարանական այս հատվածը, որտեղ առաքյալները վիճում են առաջնության մասին, հիշատակվում
15/11/2014
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա` տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ` հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է` հավիտենական կյանք» (Մարկ. 10.29-30): Ի՞նչ էր ուզում ասել Տերը: Իրապես, առաքյալները թողել էին ամեն ինչ և հետևել
14/11/2014
Նոյեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների (ԱՄՆ) հովանավորությամբ կառուցվող մոմավառության մատուռի ճարտարապետներն
14/11/2014
Նոյեմբերի 13-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնավոր անդրադարձ ունեցավ Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները:
14/11/2014
Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: Նոյեմբերի 11-ին մինչ ժողովի բացումը եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության` հայցելով