26 Ապրիլ, Կիր
24/10/2014
«Աստծոյ երկրպագեսցուք» Սուրբ Պատարագի ժամանակ սարկավագի կողմից ասված այս խոսքերին անմիջապես հաջորդում է մի գործողություն: Ներկաները, երեսները խաչակնքելով և խոնարհվելով, երկրպագում են: Երկրպագությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, այն աստվածպաշտության ժամանակ կատարվող սրբազան գործողություն է, որ կատարվում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում: Բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները,
24/10/2014
«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14.12-14): «Մայր Մաշտոցի»
22/10/2014
Սիրելի հավատավոր հայորդիք, Այսօր՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքո, մեր աղոթքն ենք հղում առ Աստված հայոց պետականության ամենապանծալի ձեռքբերումներից մեկի` հայկական բանակի 22-ամյա տարեդարձի առիթով: Թվում է` երկու հակոտնյա ծիրեր, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ մեկ-մեկու հետ: Վստահեցնում եմ, որ հայկական բանակի պարագային դա միայն թվացյալ է: Մեկ պահ հետադարձ հայացք նետենք 22-ամյա վաղեմության դիպվածներին, որոնց բերումով, ահավասիկ, սկիզբ
22/10/2014
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը
22/10/2014
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: «Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի
21/10/2014
Սիրելի երիտասարդներ, երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված խոսքս ուզում եմ սկսել սուրբ Հովհան Ոսկեբերանի մի ասույթով, որը, կարծում եմ` լավագույնս կխտացնի այն, ինչ պիտի ասեմ քիչ ուշ. ՙԵթե դեռևս չկարծրացած հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ, ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել, ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները՚: Յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ առնչվում է երիտասարդության խնդիրներին, լինեն նրանք մանկավարժներ,
21/10/2014
Այսօր յուրաքանչյուր հոգևորական, ով ծառայություն է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքներում, այլև խուլ գյուղերում, բախվում է նախկինում գրեթե անհայտ հոգևոր մի երևույթի` թմրամոլության: Տասնյակ երիտասարդներ, իսկ ավելի հաճախ վշտից խենթացած նրանց հայրերն ու մայրերը, գալիս են եկեղեցի` վերջին հույսի ետևից, որը տալիս է միայն Աստված, երբ մարդկային բոլոր միջոցներն արդեն սպառված են: Եկողների մեջ գործնականորեն չկան գիտակից քրիստոնյաներ. եկեղեցական
21/10/2014
Ներկայումս արդեն ոչ ոք չի կասկածում, որ թմրամոլությունը ժամանակակից աշխարհի չարիքն է: Այն անբուժելի հիվանդություն է համարվում, ուստի և թմրամոլներից բոլորը ձեռք են քաշում և՛հարազատներն ու մտերիմները, և՛ բժիշկները, և՛պետությունը, միայն թե ոչ` Եկեղեցին: Միայն Եկեղեցին է ի զորու իրապես օգնելու, փրկելու, եթե իհարկե նրա ձայնը լսվի: <<19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր