29 Հունվար, Եշ. Առաջավորաց Պահքի Դ օր
10/04/2024
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23): «Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին,
09/04/2024
- Հա՛յր, երբ մենք որևէ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում: - Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս ենք խնդրում, որ հաշիվ
08/04/2024
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Աստվածամարդու հրաշափառ Հարությամբ այլևս «լվացվեցինք, մաքրվեցինք, արդարացվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Ա Կորն․ 6․11) և կանչվեցինք մասնակցելու Արքայական հարսանիքին: Քրիստոս Իր արյամբ սրբեց մեղքերից աղտոտված մեր հագուստները, ինչպես խոստացել էր Իր սուրբ մարգարեի շուրթերով. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես»
07/04/2024
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով: Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց
06/04/2024
Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն... Պատվիրան... Ով չի լսել այս խոսքը... Ով է, որ չգիտի պատվիրանները, որոնք հազարամյակներ ի վեր մարդկության մի սերունդը երկյուղածաբար մյուսին է փոխանցում և ուսուցանում դրանց` որպես մարդկային կյանքի հավիտենական ուղենիշներ... Սակայն եկեք մի պահ հարց տանք մեզ. որքանո՞վ են այդ պատվիրաններն ապրում մեր կյանքում... Իսկ թե դրանք իրենց լրիվության մեջ մեր ապրելակերպը չեն,
05/04/2024
Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին: Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվել, հետևապես
04/04/2024
Ըստ ՀՀ Կառավարության կայքում զետեղված տեղեկատվության՝ մեր սիրելի և թանկագին հայրենիքում՝ Հայաստանում, գրանցված է շուրջ 65 կրոնական կազմակերպություն: Երբ կարդում ենք այդ կազմակերպությունների անվանացանկը, մեր մտքում առաջանում են հարցեր, օրինակ՝ ո՞րն է ճիշտը այդ կրոնական կազմակերպություններից, ինչո՞ւ դրանց թիվը հասել է 65-ի, որո՞նք են դրանց հիմնադրման գլխավոր պատճառները, որո՞նք են գործնական քայլերը, որոնց միջոցով կարելի է հայ ազգի զավակներին
03/04/2024
Մի պահ կանգ առնենք, մարդիկ... Կանգ առնենք մի պահ ու նայենք մեր կյանքին: Ոչ, նկատի չունեմ` իրադարձություներին, այլ` կյանքին: Մենք հաճախ կյանքը տեսնում ենք որպես իրադարձությունների մի շղթա, իրադարձությունների, որոնք պատահում են մեզ հետ, մեր շուրջ: Մենք վաղուց արդեն նույնացրել ենք մեր կյանքը այդ իրադարձությունների հետ և ասելով «ապրել»` հասկանում ենք ինչ-որ իմաստով «խաղալ» այդ իրադարձությունների դաշտում: Եվ մեր ողջ կյանքն անցնում