15 Մարտ, Քառասնորդական պահքի Ե կիրակի
18/04/2024
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի
17/04/2024
Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար և ավել տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` Ինձ հետ « (Հայտն. 3:20): Հայտնության գրքում արձանագրված Տիրոջ խոսքերը, սակայն, պետք չէ բառացիորեն ընկալել: Տերն ամեն վայրկյան, առանց «հոգնելու»
16/04/2024
Սիրելի ընթերցող, ժամանակակից աշխարհում հարստության թեման դարձել է բուռն քննարկման առարկա, ուստի անհրաժեշտություն է առաջացել սուրբգրային տեսանկյունից դիտարկել, թե ինչ վերաբերմունք պետք է ունենա քրիստոնյան հարստությանը: Այդ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ կետերին․ Առաջին` հիշենք անիրավ տնտեսի առակը: Ուսումնասիրելով առակը՝ պետք է նշել, որ անիրավ տնտեսի առակում (Ղուկ 16:1-13) Տերն ամենևին չի քաջալերում լինել խարդախ,
15/04/2024
- Հա՛յր, եթե կինն աշխատում է, արդյո՞ք դա ճիշտ լուծում է: - Իսկ ամուսինն ի՞նչ է ասում դրա մասին: - Նա թողնում է դա կնոջ հայեցողությանը: - Կնոջ համար հեշտ չէ թողնել իր աշխատանքն ուիրեն երեխաներին նվիրել, եթե նա կրթություն է ստացել մինչ ամուսնությունը: Իսկ ահա այն կինը, որ կրթություն չի ստացել և ինչ-որ հասարակգործով է զբաղված, ապա առանց դժվարանալու կարող է թողնել այն: - Հա՛յր, ես կարծում եմ, որ եթե կինը երեխաներ չունի՝ աշխատանքն օգտակար
13/04/2024
«Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը» (Ղուկաս 12։23)։ Ժամանակակից աշխարհում մարդկանց բոլոր ջանքերը, ամբողջ ժամանակը, մտահոգություններն ուղված են նյութական բարիքներ, հարստություն կուտակելուն, այնինչ հարկավոր է անվերապահորեն վստահել Աստծուն։ Ամենագետ և ամենատես Աստված, որ «Իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի» (Հռոմ.
12/04/2024
«Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:8) Մարդկային հոգին զարհուրում ու դողալով սոսկում է, երբ մտաբերում և իր սահմանափակ մտքով պատկերացնում է Աստծո Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի զոհագործությունը խաչի վրա` մեղավոր մարդկության փրկության համար: Քանզի «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական
11/04/2024
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկաս 16:9): Գերադասելի է ընկերանալ փողի հետ, քան փողին ծառա լինել։ Գումարը, ըստ էության, անհրաժեշտություն չէ մարդու համար, սակայն, ըստ որոշ հանգամանքների, մարդը պետք է օգտագործի գումարն իր կարիքները հոգալու և իրեն անհրաժեշտը ձեռք բերելու համար։ Մարկոսի Ավետարանի 4:19-ում ասվում է. «սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության
10/04/2024
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23): «Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին,