31/01/2023
«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի: Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»
30/01/2023
Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում (Հովհ. Ը 47): Ռուս Ուղղափառ Եկեղեցու ժամանակակից մի հոգևորական Նոր Կտակարանի ընթերցման կարգին վերաբերող` համայնքին ուղղված իր հովվական քարոզում ասում է. «Ընդունի՛ր այս սրբազան Գիրքն իբրև պարգև` առաքված քեզ երկնքից` Տիրոջ կողմից... Ընթերցելիս մի՛ մոռացիր, որ տեսնում ես Իրեն`
28/01/2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի
27/01/2023
Հույս բառը, ըստ Մալխասեանցի բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. մի լավ բանի սպասելը, 2. հավանականություն, որ մի բան պիտի լինի, 3. փափագ: Այս հոդվածի նպատակն է հույսի տեսակների օրինակներ բերել Աստվածաշնչում հիշված որոշ դեպքերից ու դեմքերից, որպեսզի մեր մտքում, սրտում և հոգում միշտ հույսի ճրագը վառած մնա նույնիսկ կյանքի դժվար պայմաններում: Միշտ հիշենք, որ Աստվածաշնչում շատ մարդիկ մեզանից ավելի նեղությունների մեջ գտնվեցին, բայց ոչ մի վայրկյան
26/01/2023
Հայր Պորֆիրիոսը միշտ տարբերություն էր դնում աշխարհիկ ու հոգևոր սիրո միջև․ - Քրիստոսի հանդեպ սերը տարբեր է աշխարհիկ սիրուց․․․ Այն չունի վերջ, չունի հագեցում։ Այն կյանք է տալիս, զորություն, առողջություն, տալիս է, տալիս․․․ Եվ որքան շատ է տալիս, այնքան մարդ ուզում է սիրել, իսկ մարդկային սերը կարող է պղծել մարդուն, մթագնել նրա գիտակցությունը։ Երբ սիրում ենք Քրիստոսին, ցանկացած այլ սեր նահանջում է։ Ցանկացած այլ սեր հագեցում ունի, իսկ Քրիստոսի
25/01/2023
Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Առաջին երեք դարերում Քրիստոսի հետևորդներն իրենց գաղափարներն արտահայտում էին զանազան խորհրդանկարներով, օրինակ՝ նավի, աղավնու, ձկան և այլն: Դա պայմանավորված էր եկեղեցու հալածական վիճակով: Հալածիչներից իրենց ինքնությունը քողարկելու
24/01/2023
«Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28), բայց անպտուղ է նրանց կյանքը, ովքեր լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը (Ղուկ. 8:14): Երուսաղեմ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս Հիսուս հաճախ էր այցելում Բեթանիայում ապրող Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին: Աղմուկից խուսափելու և հանգստանալու համար
23/01/2023
1․ Հարց- որո՞նք են Աստծու հատկությունները: Պատասխան- Սուրբ Գրքում Աստծու հատկությունները շատ են: Դրանք Աստծու բազմապիսի գործերը հայտնի դարձնող զանազան կատարելություններն են: 2․ Հարց- որո՞նք են աստվածային կատարելությունները, և Սուրբ Գրքի ո՞ր հատվածներում կամ ուրիշ ի՞նչ սրբազան գրություններում են դրանք գրված: Պատասխան- Աստծու հատուկ անունները, որոնք իսկապես Նրան են վերաբերում, հետևյալներն են. սուրբ - «Տիրոջ նման սուրբ չկա...