21/09/2022
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացրեվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական
21/09/2022
Ազատ է այն մարդը, ով ազատ է ինքն իրենից… Ազատության խնդիրը մարդկանց հուզել է հասարակության պատմության դեռ վաղ ժամանակներից: Մարդիկ միշտ փորձել են հասկանալ, թե ինչ է ազատությունը: Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասել, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն: Դարեր շարունակ ազատությունն ընկալվում է որպես պայքար ազատ լինելու համար, որպես ազատություն՝ այս կամ այն իշխանությունից, մարդուց: Իհարկե, արտաքին շղթաները փշրելով՝ մարդը
20/09/2022
- Իրականում քրիստոնեական կրոնը փոխակերպում ու բժշկում է մարդուն։ Սակայն ամենագլխավոր պայմանը, որպեսզի մարդ ընդունի ու ճանաչի ճշմարտությունը, խոնարհությունն է։ Եսասիրությունը մթագնում է մարդու միտքը, խճճում այն, ուղղորդում նրան դեպի պատրանք ու հերետիկոսություն։ Շա՜տ կարևոր է, որ մարդ հասկանա ճշմարտությունը,- ասում էր հայր Պորֆիրիոսը։ Հնում նախամարդիկ ո՛չ տներ ունեին, ո՛չ ուրիշ որևէ բան։ Մտնում էին քարանձավ, որտեղ պատուհաններ չկային,
19/09/2022
«Մի՛ շնացիր» (Ելից 20։14)։ Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը: Ընտանեկան կյանքով է, որ այր ու կին լրացնում են միմյանց
18/09/2022
Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Մաղթում ենք, որ Բարձրյալն Աստծո կամոք առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև
17/09/2022
Նկատե՞լ եք արդյոք մի զարմանալի իրողություն։ Մեր ժամանակներում այլևս կարծես չկան փայլող մեծություններ ու հանճարեղ մարդիկ։ Որևէ բանաստեղծի կամ գրողի, որևէ երաժշտի կամ էլ մի մեծ մարդու վկայակոչելիս մենք միշտ նայում ենք դեպի անցյալը։ Այս առումով շատ հիանալի խոսքեր ունի ֆրանսիացի մեծ մտածող Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանը իր «Քրիստոնեության հանճարը» գրքում. «Մեր ժամանակներում, չհաշված մի քան բացառություններ, տեղի է ունեցել տաղանդների
16/09/2022
Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում մեկ այլ տեղ պատվիրում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Հայրերը գեղեցիկ կերպով հեզությունը խոնարհության զավակն են համարում: Հեզ մարդը հիշաչար չէ, ներողամիտ է, չի բարկանում, կոպտում, վատ խոսքեր չի ասում, զուսպ է, համեստ, համբերատար ու զիջող: Մաղաքիա արք. Օրմանյանը նշում է, որ հեզ են ամբարտավանությունից հեռու, հաշտարար ընթացք ունեցողները: «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ
15/09/2022
Սեպտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի և Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրերը, ուր այցելեցին ուխտավորները, Եղվարդի Ս. Աստվածածին (14-րդ դ.) և Ս. Սարգիս (21-րդ դ.) եկեղեցիներն էին: Ամեն սրբավայրում համայնքի միասնական աղոթքն ուղղված էր հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը: